Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց բանակի 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Արենի համայնքում

29.01.2019

 Հայոց բանակի կազմավորման  տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրի տարածքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ամենամեծ դրոշի բարձրացման և  Հայոց զինանշանը պատկերող քարի բացման հանդիսությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ և ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Տրդատ Սարգսյանը,  Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և միջոցառման հովանավոր  Մհեր Տերտերյանը:   Դրոշի բարձրացման և զինանշանը պատկերող քարի բացման պատիվը տրվել էր մարզպետ Տրդատ Սարգսյանին և հովանավոր  Մհեր Տերտերյանին:

Երկրապահ կամավորականների միության անունից միջոցառման հովանավորին հուշամեդալ հանձնեց միության Եղեգնաձորի տարածքի ղեկավար Մասիս Ղազարյանը: Հայոց բանակի օրվա կապակցությամբ հուշամեդալի արժանացան նաև  Արցախյան ազատամարտի մի խումբ վայոցձորցի մասնակիցներ: Հնչեցին հայրենասիրական երգեր և կատարվեցին ռազմական պարեր:

Նշենք, որ Դրոշն ունի 32 քառակուսի մետր  մակերես և 15 մետր բարձրություն: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:31:18