Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ

ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ 01.06.2018

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ: Ողջույնի խոսքից հետո մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ներկայացրեց, որ Վայոց ձորի նախկին մարպետ Հարություն Սարգսյանի հրաժարականից հետո, ՀՀ կառավարությունը Վայոց ձորի մարզպետ է նշանակել Արագած Սաղաթելյանին: Ս. Թարվերդյանը նշեց, որ Արագած Սաղաթելյանին ներկայացնելու կարիք առանձնապես չկա, քանզի խորհրդակցության բոլոր անդամները ծանոթ են նրան, ականատես են եղել պետական տարբեր կազմակերպությունների ղեկավարի պաշտոնում նրա հաջողված աշխատանքին, իսկ 2014 թվականին Վայք քաղաքում կայացած արտահերթ ընտրություններում Վայք քաղաքի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո արդեն աշխատանքային համագործակցություն են ունեցել նրա հետ որպես ՏԻՄ ղեկավարի: Այնուհետև Ա. Սաղաթելյանը ներկայացրեց իր մոտեցումները աշխատանքային գործունեության կազմակերպչական խնդիրներին և խոսեց մարզի զարգացման գործընթացի վերաբերյալ իր տեսլականի շուրջ: Ա. Սաղաթելյանը հետաքրքրվեց մարզի տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներով ու առկա խնդիրներով:

ՀՀ կառավարության որոշմամբ Արագած Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ Արագած Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ 01.06.2018

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի նիստում Արագած Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ: ՀՀ Կառավարության որոշմամբ կատարվել են նաեւ հետևյալ նշանակումները. Արագածոտնի մարզպետ՝ Աշոտ Սիմոնյան, ՀՀ Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյան, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյան, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյան, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյան:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 30.05.2018

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակին

Գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակին 25.05.2018

Ս/թ մայիսի 24-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակին: Միջոցառումը կրում էր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ 25.05.2018

Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության օրվա 100-րդ տարեդարձի կապակցությամբ: 1918 թվականին կազմավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որ ձեռք բերվեց Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մեր ժողովրդի մղված անհավասար, բայց և հաղթական պայքարով: Մեր ժողովրդի պատմությունը թեև եղել է անկումներով նաև, այնուամենայնիվ պատմությունն արձանագրել է մի շարք հերոսական վերելքներ, որոնցից մեկը ուղիղ մեկ դար առաջ 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված Հայոց պետականությունն է՝ պետականության շուրջ հինգուկեսդարյա կորստից հետո: Հայաստանի առաջին Հանրապետության գոյատևման երկուսուկես տարիների ընթացքում ստեղծված պետական կառույցը հիմք հանդիսացավ նախ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, իսկ այնուհետ` Հայաստանի Հանրապետության։ 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի հայրենասիրության, անկախ ապրելու որոշմանը տեր լինելու պատմական վկայություն է: Փառք ու պատիվ մաղթենք

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 24.05.2018

Սիրելի շրջանավարտներ: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Վերջին զանգի կապակցությամբ: Բարի երթ ու կանաչ ճանապարհ եմ մաղթում 2017-2018 ուսումնական տարում Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատություններին հրաժեշտ տվող 263 շրջանավարտներին: Թող նորանոր ձեռքբերումներով ու հաղթանակներով լի լինի բոլոր շրջանավարտների կյանքի ուղին: Սիրելիներս, այսօր տոն է ձեզ համար, քանզի դուք քայլ եք կատարում դեպի կյանքի նոր փուլ, անցյալում թողնելով ձեր վարդագույն մանկության, գունագեղ պատանության տարիների պատմությունը` դպրոցական կրթության անվերադարձ հեռացող ժամանակահատվածը: Դա կյանքի մի շրջան էր, ուր դուք գտնվում էիք ձեր սիրասուն ծնողների ու սիրելի ուսուցիչների հոգածության ներքո և ձեր երազանքները թևեր էին առնում ընտանիքում ու դպրոցում ձեր շուրջը ձևավորված անկեղծ ու ջերմ մթնոլորտում: Հաստատ է, որ ձեր ընտանիքներից բխող ջերմությունը և սիրելի ուսուցիչների բարեմաղթանքներն ու խորհուրդները կօգնեն ձեզ կյանքի գալիք ճանապարհը նույնպես անցնել արժանապատվորեն: Իսկ դպրոցում ձեռք բերած ամենաարժեքավոր գանձի` գիտելիքի շնորհիվ դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները և լուծել հետագայում ձեր ճանապարհին հանդիպած խնդիրները: Համոզված եմ,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45