Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների սպորտլանդիայի վայոցձորյան տարածաշրջանային փուլի մրցումները

Ավարտվեց դպրոցականների սպորտլանդիայի վայոցձորյան տարածաշրջանային փուլի մրցումները 26.03.2018

Ավարտվեց դպրոցականների 2 տարիքային խմբերի (1-3-րդ դասարաններ և 4-7-րդ դասարաններ) սպորտլանդիայի վայոցձորյան տարածաշրջանային փուլի մրցումները: Ընդհանուր թվով մրցումներին մասնակցեցին 320 աշակերտներ՝ Վայքի տարածաշրջանից մասնակցեց 110 աշակերտ, իսկ Եղեգնաձորի տարածաշրջանից՝ 210: Սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին՝ Վայքի տարածաշրջանում 1-3-րդ դասարանների տարիքային խմբում՝ Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի և Վայքի քաղաքի հիմնական դպրոցի թիմերը, 4-7-րդ դասարանների տարիքային խմբում՝ Ջերմուկի թիվ 3 և Զառիթափի միջնակարգ դպրոցների թիմերը: Եղեգնաձորի տարածաշրջանում 1-3-րդ դասարանների, ինչպես նաև 4-7-րդ դասարանների տարիքային խմբերում մարզային փուլին մասնակցելու իրավունքը նվաճեցին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Արենիի միջնակարգ դպրոցների թիմերը: Դպրոցականների

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 26.03.2018

Այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Ներկայացվեց 2018 թվականի պետական ներդրումային ծրագրերը, ինչպես նաև համայնքային ծրագրերի (ոռոգելի և խմելու ջրագծերի վերանորոգում, միջհամայնքային ճանապահների խճապատում ) մասին տեղեկատվություն: Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վայոց ձոր կատարած այցի շրջանակում կազմված արձանագրության համաձայն տրված հանձնարարականի, ներկայացվեց այն համայնքները, որոնցում փողոցային լուսավորության խնդիրը լուծված է և նշվեց այն համայնքները, որտեղ փողոցային լուսավորության խնդիրներ կան: Մարզպետը մեկ անգամ ևս հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը ուշադրության կենտրոնում պահել մարզի տարածքում ծավալվող շինարարական աշխատանքներում աշխատատեղերի ստեղծման գործը և պարբերաբար տեղեկություն ներկայացնել ոլորտում ստեղծված ժամանակավոր և մշտական աշխատատեղերի

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները 20.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և ներտնտեսային ջրանցքների, պոմպակայանների և խորքային հորերի մաքրման ու նորոգման, պայմանագրերի կնքման, ջրաչափական դիտակետերի կարգաբերման, ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին: Ջրպետկոմի նախագահը նշել է, որ սակավաջրության ռիսկերի մեղմման նպատակով հետագա քայլերի շրջանակում նախատեսվում է գնման գործընթացում հրատապ խնդիրների լուծման համար ընթացակարգի արագացում և մեխանիկական ջրարտադրության ֆինանսավորում՝ խորքային հորերի հորատում և վերականգնում, շարժական պոմպակայանների ձեռքբերում և կիրառում, լրացուցիչ այլ աշխատանքներ: Կարեն Կարապետյանը նշել է,

Իրազեկում

Իրազեկում 20.03.2018

,,Վեոլիա Ջուր,, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 21-ին ժամը 10։00-16։00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Միկոյան փող․ 3, 5, 9, 10, 11, 12, 15 համարների, Երևանյան խճուղու, Գետափ գյուղի՝ Ձախափ թաղամասի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  Ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները

Ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները 19.03.2018

Ավարտվեց 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: 16 առարկաներից օլիմպիադայի մարզային փուլին մասնակցեցին 8-12-րդ դասարանների 579 աշակերտներ: Մարզային հանձնաժողովի կողմից ամփոփվեց առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները, ըստ որի` մարզի հանրակրթական հաստատությունների 51 աշակերտներ օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին:

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 19.03.2018

Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց 2017 թվականի մարտի 7-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վայոց ձոր կատարած այցի շրջանակում կազմված արձանագրությունը, որի մեջ զարգացման ոլորտների ավելի բարձր նշաձող է մատնանշված և ոլորտ առ ոլորտ հստակ հանձնարարականներ են տրված, ուղղված տնտեսական զարգացման արդյունքավետության բարձրացմանը: Մարզպետը մեկ առ մեկ քննարկեց հանձնարարականները, նշելով, որ նախանշված արդյունքներին հնարավոր է հասնել ամենօրյա համատեղ աշխատանքի շնորհիվ: Ներկայացվեց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58