Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանի Զառիթափ այցի հաջորդ կանգառը Խնձորուտ բնակավայրն էր

Մարզպետ Արարատ Գրիգորյանի Զառիթափ այցի հաջորդ կանգառը Խնձորուտ բնակավայրն էր 12.11.2019

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի Զառիթափ համայնք աշխատանքային այցի շրջանակում հաջորդ կանգառը դարձյալ սահմանապահ բնակավայր էր՝ Խնձորուտը : Արարատ Գրիգորյանը հանդիպեց գյուղի բնակիչներին, զրուցեց նրանց հետ, ծանոթացավ գյուղում առկա խնդիրներին: Այնուհետ համայնքի ղեկավարի և մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց գյուղի միջնակարգ դպրոց՝ զրուցեց դպրոցի ուսուցիչների հետ, ապա այցելեց աշակերտներին, հետքրքրվեց նրանց առաջադիմությամբ և դպրոցական առօրյայով: Մարզպետ Արարատ Գրիգորյանը նաև շրջայց կատարեց դպրոցի տարածքում, ծանոթացավ Հայկական կարմիր խաչի կողմից դպրոցում իրականացվող մասնակի նորոգման աշխատանքների ընթացքին(փոխվում են դպրոցական շենքի պատուհանները):

Մարզպետ Արարատ Գրիգորյանի այցը Զառիթափ համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայր Նոր Ազնաբերդ

Մարզպետ Արարատ Գրիգորյանի այցը Զառիթափ համայնքի Նոր Ազնաբերդ բնակավայր Նոր Ազնաբերդ 12.11.2019

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը 12.11.2019-ին Զառիթափ համայնք աշխատանքային այցի շրջանակներում կանգ առավ սահմանամերձ Նոր Ազնաբերդ բնակավայրում: Հանդիպումները ներկայացնում ենք լուսանկարների շարքով: Նոր Ազնաբերդում և համայնքի մյուս բնակավայրերում հանդիպումների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութերի միջոցով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի այցը Մարտիրոս բնակավայր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի այցը Մարտիրոս բնակավայր 12.11.2019

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Զառիթափ համայնք աշխատանքային այցի շրջանակում այցելել է սահմանամերձ Մարտիրոս բնակավայր: Ինչպես բոլոր բնակավայրերում տեղի է ունեցել մարզպետի հանդիպումը գյուղի բնակիչների հետ: Մարտիրոսցիները մարզպետի հետ զրույցի ընթացքում ներկայացրել են իրենց հուզող հարցերը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը շրջայց է կատարել Զառիթափ համայնքի գյուղատնտեսական տեխնիկայի ավտոպարկում, ծանոթացել առկա տեխնիկաների վիճակին ու քանակին: Զառիթափի համայնքապետը նշել է, որ համայնքի բոլոր բնակավայրերն օգտվում են պարկի տարբեր ծառայություններից :

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ նոյեմբեր ամսին քաղաքացիների ընդուելության օրը փոխելու մասին 11.11.2019

Հարգելի՛ քաղաքացիներ: Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ քաղաքացիների ընդունելությանը օրը փոխվել է: Սահմանված կարգով, յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրվա՝ նոյեմբերի 15-ի փոխարեն, այն տեղի կունենա նոյեմբերի երրորդ ուրբաթ օրը՝ 22-ին: Հիշեցնում ենք, որ փոփոխությունը վերաբերում է միայն նոյեմբեր ամսվան:

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստըի

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստըի 11.11.2019

Ս/թ նոյեմբերի 19-ին` ժամը 11:30-ին, Ջերմուկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ  հերթական աշխատանքային   խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 11.11.2019

Նոյեմբերի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունը սկսվեց մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներ ՀՀ Վարչապետի այցի շրջանակում շրջայցի ընթացքում նկատված թերությունների, սուբվեցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներում առկա խնդիրներին վերաբերող քննարկումով: Մարզպետը նշեց, որ մարզի տարածքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ցանկացած աշխատանքի որակի ապահովման և կատարման ժամկետների պահպանման համար պատասխանատու է նաև մարզպետարանը, որպես ՀՀ Կառավարության պետական քաղաքականությունը իրականացնող տարածքային կառույց: Մարզպետ Արարատ Գրիգորյանը պահանջեց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-09 16:47:02