Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների մայիս ամսվա ընդունելությունը 15.05.2018

2018 թվականի մայիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանիմոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 92 քաղաքացի, ընդունելության էին եկել 103-ը: Ընդունելության եկած բոլոր քաղաքացիները դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է: Մեկ քաղաքացի դիմել էր նաև աշխատանքի տեղավորման խնդրանքով: Քաղաքացու խնդրանքը բավարարելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանձնարարություն է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարին: Հարցը գտնվում է լուծման փուլում:

Կաթ արտադրողների միության  հայտարարությունը

Կաթ արտադրողների միության հայտարարությունը 14.05.2018

Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ այսօր, մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։ Ելնելով ներկա քաղաքական իրավիճակից` համերաշխության մթնոլորտում որոշվեց

Հաղթանակի և խաղաղության տոնը Վայոց ձորում

Հաղթանակի և խաղաղության տոնը Վայոց ձորում 09.05.2018

Հաղթանակի և խաղաղության տոնի շրջանակներում Վայոց ձորի մարզի համայնքներում, կրթական և մշակութային հաստատություններում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ: Մարզում մայիսի 9-ի տոնակատարությունը սկսվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հրապարակից: Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ տեղադրվեցին և ծաղիկներ խոնարհվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների և Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրներում: Միջոցառման ընթացքում հուշահամալիրի հրապարակում Հաղթանակի ու խաղաղության օրվան և Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական համերգային ծրագրով հանդես եկան Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները և դպրոցի տնօրեն, բազմաթիվ միջազգային փառատոնների մասնակից Արթուր Կարապետյանը:

Իրազեկում 08.05.2018

,,Վեոլիա Ջուր,, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Միջոցառում ֆրանկոֆոնիային նվիրված մարզային ծրագրի շրջանակում

Միջոցառում ֆրանկոֆոնիային նվիրված մարզային ծրագրի շրջանակում 08.05.2018

Երեկ Եղեգնաձորի մշակույթի տանը, Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի և երիտասարդ ֆրանկոֆոնների ազգային թատերական ներկայացումների շրջանակներում, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 7-8-րդ դասարանների աշակերտները ֆրանսերեն լեզվով ներկայացին > պիեսը: Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի մշակութասեր հասարակության ներկայացուցիչներ, ուսուցիչներ և բազմաթիվ աշակերտներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը և լեզուն ներկայացվում է կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի, ինչպես նաև ֆրանսիական խոհանոցի ներկայացման միջոցով:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 08.05.2018

Սահմանված կարգի համաձայն 2018 թվականի մայիսի 11-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28