Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում էր ՀՀ-ում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ.  Սանգվան Յոգեշվարը

Վայոց ձորում էր ՀՀ-ում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Սանգվան Յոգեշվարը 05.05.2018

Մայիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ-ում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Սանգվան Յոգեշվարը: Դեսպանին ուղեկցում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը: Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ կրթական հաստատությունների համակարգչային դասարանների կահավորմանն ու գործունեությանը: Հյուրերին ընդունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նրանք նախ եղան Եղեգնաձորի ավագ դպրոցում, որտեղ նրանց ընդունեց դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը և ուղեկցեց համակարգչային դասարան: Հյուրերը զրուցեցին մասնագետ ուսուցիչների հետ և նշեցին, որ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ նախատեսվում են մարզի ուսումնական հաստատությունների համակարգչային կենտրոնների զարգացմանն ուղղված, ինչպես նաև տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ծրագրեր: Այնուհետև հյուրեն այցելեին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ

Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները

Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները 04.05.2018

Հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամտային մասի 2018 թվականի առաջին չորս ամիսների կատարողականի դրական միտումները, ինչպես նաև կարևորելով բնակչությանը մատուցվող ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովումը` առաջարկում ենք ՏԻՄ բոլոր դերակատարներին ակտիվորեն շարունակել աշխատանքները համայնքների բնակչության հետ` մատուցելով նրանց համապատասխան ծառայությունները: Անհրաժեշտ է նաև պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները, քանի որ այդ եկամուտները ուղղվելու են համայնքների՝ օրենքով սահմանված պարտադիր խնդիրների լուծմանը և հետևաբար` նաև համայնքների բնակիչներին համապատասխան ծառայություններ մատուցելուն:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.05.2018

2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.05.2018

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի ապրիլ ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների միջև անցկացվող <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլը

Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների միջև անցկացվող <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլը 27.04.2018

Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-ից 7-րդ դասարանների միջև անցկացվող > մարզական միջոցառման մարզային փուլը և հաղթողներ են ճանաչվել՝ 1-ից 3-րդ դասարանցիներ 1-ին տեղ -- Արենի համայնքի Արենիի միջնակարգ դպրոց 2-րդ տեղ -- Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց 3-րդ տեղ -- Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց 4-ից 7-րդ դասարանցիներ 1-ին տեղ -- Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց 2-րդ տեղ -- Արենի համայնքի Արենիի միջնակարգ դպրոց 3-րդ տեղ -- Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց Երեխաներին շնորհավորեց և նորանոր հաղթանակներ ու հաջողություններ մաղթեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 27.04.2018

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին մայիս ամսվա ընթացքում անցկացվելիք մշակութային միջոցառումների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը: Ներկայացնում ենք մայիս ամսվա ընթացքում անցակացվելիք մշակութային միջոցառումների ժամանակացույցը: Ապրիլի 30 Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի կունենա ազգագրական երգի և պարի փառատոն, որին կմասնակցեն մարզի պարային և վոկալ համույթներ ու անհատ կատարողներ: Մայիսի 9 Եղեգնաձորում, երգչախմբային և վոկալ համույթների մասնակցությամբ, տեղի կունենա համերգ՝ նվիրված Շուշիի ազատագրման 26-ամյակին և մայիսյան հաղթանակներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45