Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ 06.06.2018

Հունիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց մարզային ենթակայության առողջապահական ութ կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը: Հանդիպման սկզբում առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում մարզպետ Ա. Սաղաթելյանը խստորեն պահանջեց, որպեսզի նրանք անեն ամեն հնարավորը, իրենց ղեկավարած կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում կոռուպցիոն դրսևորումների իսպառ բացառման նպատակով: Հանդիպումը կրում էր ճանաչողոկան բնույթ: Առողջապահական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրին իրենց տնտեսությունները, իրականացվելիք գործառույթները, կատարած աշխատանքները և առկա խնդիրները: Իրավիճակին ծանոթանալուց հետո մարզպետ Ա. Սաղաթելյանը կարևորեց որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը: Հանդիպման ավարտին մարզպետն արդյունավետ աշխատանք մաղթեց բոլորին, ի շահ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ 06.06.2018

Հունիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ճանաչողական բնույթի երկրորդ հանդիպումը մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ էր: Հանդիպմանը մասնակցում էր մարզպետարանի աշխատակազմի կրթութան, մշակույթի և սպորտի վարչության վարչության պետ Արփիար Ղազարյանը: Հանդիպումը Ա. Սաղաթելյանը սկսեց տնօրեններին ուղղված խստագույն պահանջով՝ աչալուրջ ու խիստ վերաբերմունք դրսևորել՝ դրամահավաքությունը և կոռուպցիոն որևէ երևույթ հանրակարթական հաստատություններում բացառելու նպատակով: Դպրոցի տնօրենները ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունների վերաբերյալ կարևոր տվյալներ: Մարզպետ Արագած Սաղաթելյանը հետաքրքրվեց աշակերտների ընդհանուր առաջադիմությամբ, դպրոցական առարկայական օլիմպիադայի և միասնական քննությունների ձմեռային փուլի արդյունքներով և քննությունների երկրորդ փուլին դիմած աշակերտների թվի նվազման պատճառներով: Մարզպետը դպրոցի տնօրենների ուշադրությունը հրավիրեց

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 05.06.2018

Սահմանված կարգի համաձայն 2018 թվականի հունիսի 8-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 04.06.2018

2018 թվականի մայիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի  մոտ կայացավ գործակարգավարական անդրանիկ խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական անդրանիկ խորհրդակցությունը 04.06.2018

Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական անդրանիկ խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Մինչ խորհրդակցություն սկսելը նորանշանակ մարզպետը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց երեք կարևոր խնդիրների վրա: Մարզպետ Արագած Սաղաթելյան կարևորեց. ա)աշխատանքային կարգապահության ներքին կանոնների խստիվ պահպանումը, բ)մարզպետարանում և մարզային ենթակայության կազմակերպություններում կոռուպցիոն դսևորումների բացառումը, գ) մարզի տարածքում հատվածական մտածողություն ծնող պատճառների իսպառ վերացումը: Որպես առաջին խորհրդակցություն այն որոշակիորեն կրում էր նաև ճանաչողական բնույթ: Ստորաբաժանումների ղեկավարները նախ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հրաժեշտի ուղերձը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հրաժեշտի ուղերձը 02.06.2018

Սիրելի հայրենակիցներ: Քաղաքական զարգացումների արդյունքում ստեղծված իրավիճակին համապատասխան ես վայր եմ դրել ՀՀ Վայոց ձորի մարզպետի լիազորությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ համագործակցված աշխատանք ենք տարել հանուն Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման, հանուն վայոցձորցիների բարօրության ու խաղաղ պայմաններում կենսագործության հնարավորության ստեղծման նպատակով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, կրթական, մշակութային, մարզական, առողջապահական հաստատությունների ղեկավարներին, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մեր համատեղ գործունեության համար: Շնորհակալ եմ նաև հոգևոր դասի ներկայացուցիչներին իմ գործունեության ողջ ընթացքում ամենատարբեր առիթներով համագործակցության համար: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13