Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

12.12.2019

 Դեկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին մարզում գինու, պանրի և չրի արտադրությամբ զբաղվող գործարարները:
Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը և մարզպետի խորհրդականները:
Վայոց ձորի մարզում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները հակիրճ տեղեկություններ ներկայացրին կազմակերպությունների մասին և բարձրաձայնեցին իրենց հուզող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկայացվեցին 2020 թ.  նշված արտադրությունների զարգացման հնարավոր հեռանկարները:
Քննարկվեցին գյուղարտադրանքի որակին և վերամշակման ծավալների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57