Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ավարտեց մարզի համայնքներ ճանաչողական այցերը

12.12.2019

 Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական վերջին այցով եղել է Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ աշխատանքային խմբով եղել է համայնքի Գետափ, Գլաձոր և

Վերնաշեն բնակավայրերում, ուր տեղի են ունեցել Արարատ Գրիգորյանի հանդիպումները բնակիչների հետ: Մարզպետը զրուցել է հանդիպման մասնակիցների հետ, ծանոթացել բնակիչներին հուզող հարցերին, տեղեկացել բնակավայրերում առկա խնդիրներին:

Արարատ Գրիգորյանը Գլաձոր և Վերնաշեն գյուղերում այցելել է դպրոցներ, հանդիպել ուսուցիչներին և աշակերտներին, նրանց հետ զրուցել ուսումնառությանն առնչվող հարցերի շուրջ: Մարզպետը դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցական շենքերում, ծանոթացել դպրոցների շենքային պայմաններին:

Հանդիպումների ընթացքում մարզպետ Արարատ Գրիգորյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերին, իսկ բարձրաձայնված այն հարցերը, որոնք ունեցել են վերլուծելու կամ քննարկելու անհրաժեշտություն, գրանցվել են մարզպետին ուղեկցող աշխատանքային խմբի անդամների կողմից, դրանց քննարկումը մարզպետարանում կամ համապատասխան կառույցներում կազմակերպելու նպատակով:

Մարզկենտրոն Եղեգնաձորում հանդիպումը տեղի է ունեցել քաղաքապետարանում, որին մասնակցել են համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, համայնքի ավագանու անդամները, քաղաքապետարանի աշխատակիցները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքային կոլեկտիվները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53