Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների միջև անցկացվող <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլը

Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների միջև անցկացվող <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլը 27.04.2018

Ավարտվեց ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-ից 7-րդ դասարանների միջև անցկացվող > մարզական միջոցառման մարզային փուլը և հաղթողներ են ճանաչվել՝ 1-ից 3-րդ դասարանցիներ 1-ին տեղ -- Արենի համայնքի Արենիի միջնակարգ դպրոց 2-րդ տեղ -- Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց 3-րդ տեղ -- Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց 4-ից 7-րդ դասարանցիներ 1-ին տեղ -- Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց 2-րդ տեղ -- Արենի համայնքի Արենիի միջնակարգ դպրոց 3-րդ տեղ -- Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոց Երեխաներին շնորհավորեց և նորանոր հաղթանակներ ու հաջողություններ մաղթեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 27.04.2018

Այսօր՝ ապրիլի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին մայիս ամսվա ընթացքում անցկացվելիք մշակութային միջոցառումների նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը: Ներկայացնում ենք մայիս ամսվա ընթացքում անցակացվելիք մշակութային միջոցառումների ժամանակացույցը: Ապրիլի 30 Եղեգնաձորի մշակույթի տանը տեղի կունենա ազգագրական երգի և պարի փառատոն, որին կմասնակցեն մարզի պարային և վոկալ համույթներ ու անհատ կատարողներ: Մայիսի 9 Եղեգնաձորում, երգչախմբային և վոկալ համույթների մասնակցությամբ, տեղի կունենա համերգ՝ նվիրված Շուշիի ազատագրման 26-ամյակին և մայիսյան հաղթանակներին:

Հարկավոր է հատուկ ուշադրության կենտրոնում պահել գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

Հարկավոր է հատուկ ուշադրության կենտրոնում պահել գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը 27.04.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը կապված էր գարնանային գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության և հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության աշխատակիցները: Հաղորդումով հանդես եկավ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը: Խորհրդակցության ավարտին հանձանարավեց հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոռոգման աշխատանքների կազմակերպման և անասնաբուժական միջոցառումների անցկացման հարցերը:

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 26.04.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մարզի ղեկավարը նշեց, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակի և ծավալվող դեպքերի պարագայում հարկավոր է պահպանել քաղաքական չեզոքություն՝ շարունակելով աշխատել բնականոն ռիթմով,լինել հանդուրժող ու բարեկիրթ: Հ. Սարգսյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ներքաղաքական լարվածությունը կթուլանա, քանի որ մայիսի 1-ին նախատեսված է ՀՀ Ազգային ժողովի նիստը, որը կտա շատ հարցերի պատասխաններ: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց մարզում ընթացող գարնանացան աշխատանքներին՝ պարբերաբար տեղեկատվություն տրամադրելով մարզի ղեկավարին: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարվեց զբաղվել դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի ներկման և բաշխման հարցերով: Մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին հանձնարարավեց հետևել աղբահանության վերաբերյալ պայմանագրերի կնքմանը համայնքներում, աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: Մարզպետի խորհրդականը զեկուցեց, որ, ելնելով Հայաստանում տիրող ներքաղակական իրավիճակից, ՌԴ Արխանգելսկի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաքի գործընկերների հետաձգվել են պաշտոնական պատվիրակությունների այցերը Վայոց ձորի մարզ:

Հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2018

Աշխարհի համայն հայության հետ ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված եղեռնագործության 103-րդ տարելիցի օրը, Հայոց սրբադասված զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց նաև Վայոց ձորի մարզի բոլոր համայնքներում: Մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդությամբ սգո երթին մասնակցեցին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը, մարզպետարանի պաշտոնատար անձիք, Եղեգնաձոր համայնքի ղեկավարը, հոգևորականներ, ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների ղեկավարներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ համայնքի բնակիչներ: Մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող Եղեգնաձորյան եռաբլուրում գտնվող խաչքար հուշարձան և ծաղիկներ խորնարհեցին անմեղ զոհերի Սուրբ հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այնուհետև Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր

Հայաստանի  տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գետափի մանկապարտեզին գույք է տրամադրվել

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գետափի մանկապարտեզին գույք է տրամադրվել 20.04.2018

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորոցված համայնքի Գետափ բնակավայրի մանկապարտեզին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից տրամադրվել է մեկ միլիոն յոթ հարյուր ութսունմեկ հազար չորս հարյուր հիսուն հազար դրամի գույք՝ գրասեղան, աթոռներ, մահճակալներ, զգեստապահարաններ, մանկական սեղաններ և աթոռներ: Հանձնմանը ներկա են եղել համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, մանկապարտեզի տնօրեն Վարսիկ Աբրահամյանը, մատակարար ընկերության ներկայացուցիչ Արազ Բզնունին: Նշենք, որ մանկապարտեզը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից և

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42