Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ 06.04.2018

Սիրասուն մայրեր, հարգարժան տիկնայք, սիրելի քույրեր և նազելի դուստրեր: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին քրիստոնեական սիրով պարուրվեն Ձեր ընտանիքները։ Մեր ազգի պատմությունը վկայում է, որ ազգապահպանության, ազգային արժեհամակարգի ձևավորման հենասյուներից մեկը հայ մայրն է եղել: Հայոց մայրերն են պահպանել ազգային հոգեկերտվածքը, որը որպես հայկական ուրույն դիմագիծ փոխանցել են իրենց զավակներին, դառնալով սերունդներին կապող շղթայի ոսկե օղակը: Սիրելի՛ մայրեր, Դուք եք Ձեր քնքնուշ ուսերին կրում սերունդներին հայեցի դաստիարակելու դժվարագույն գործը: Դուք եք նրանց հոգիներում ձևավորում ազգային և համամարդկային արժեքներ: ԵՎ հենց այս արժեհամակարգի շնորհիվ է, որ հայ ընտանիքում մայրը մշտապես գնահատված է եղել և արժանացել է պաշտամունքի հասնող մեծագույն սիրո, գորովանքի ու հոգածության: Ձեր դաստիարակության շնորհիվ է նաև, որ մեր զավակները պատրաստ են կյանքի գնով անգամ պաշտպանել իրենց սուրբ մայրերին, քույրերին ու դուստրերին:

Զատկի տոնին նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում

Զատկի տոնին նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում 05.04.2018

Ապրիլի 4-ին Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ հերթական միջոցառումը, որը նվիրված էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին կամ ինչպես ընդունված է ասել՝ Սուրբ Զատկի տոնին: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը (բաժնի ղեկավար Ջեմա Մարգարյան): Գրական-գեղարվեստական ցերեկույթը կազմակերպվել էր թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ ա դասարանի աշակերտների ուժերով, որոնք գրադարանի ակտիվ ընթերցողներից են: Միջոցառման ընթացքում հնչեցին Զատկին նվիրված բանաստեղծություններ, երգեր: Խոսվեց նաև

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 05.04.2018

Այսօր՝ ապրիլի 5-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2018 թվականի հերթական նիստը` կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, Վայքի և Եղեգնաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարները: Օրակարգում ներառված էր՝

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 05.04.2018

Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեց Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող > վարկային ծրագրի շրջանակում Եղեգնաձոր քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու գործընթացին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Համաշխարհային Բանկի առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվուման, ծրագրի օգնական Գաբրիել Ֆրանցիսը և շրջակա միջավայրի պահպանության մասնագետ Ռայմոն Կոլինը: Հանդիպման մասնակցում էին նաև ՀՀ ԱՆ > պետական հիմնարկի տնօրեն Արայիկ Բաղրյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կառուցվելիք բուժ-կենտրոնի համար հողհատկացման կարգին և փաստաթղթերի ձևակերպման ժամկետներին, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման խնդիրներին վերաբերող հարցեր: ՀԲ ներկայացուցիչներին հետաքրքրեց Եղեգնաձոր քաղաքի ընտրության հարցը, որին ի պատասխան մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ կարևորվել է

Իրազեկում

Իրազեկում 04.04.2018

> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Շատին գյուղի, Եղեգնաձոր քաղաքի` Լևոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.04.2018

2018 թվականի մարտ ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին`

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:09:43