Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեղինակ-կատարող Արման Վարդանյանի պատրաստած կիթառների շնորհանդես-ցուցադրությունը՝ Վայոց ձորում

13.12.2019

Դեկտեմբերի 13-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կայացավ հեղինակ-կատարող Արման Վարդանյանի պատրաստած կիթառների շնորհանդես-ցուցադրությունը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր և Գլաձոր համայնքների աշխատակիցներ, հեղինակի արվեստակից ընկերները, հարազատներ և մշակութասեր անհատներ:
Հնչեցին բարեմաղթանքներ և հիացումի խոսքեր՝ հայկական փայտին <<շունչ>> հաղորդելու նրան ունակության և հեղինակային կատարումների առիթով: Նա կիթառներն անվանակոչել է հայկական Անի, Մանե, Նանե, Նարե,  Սոսե անձնանուներով:  
Արման Վարդանյանի պատրաստած կիթառների գործածությամբ միջոցառման մասնակիցներին ողջունեցին հեղինակ-կատարողներ Արմեն Ադամյանը, Արթուր Մարտիրոսյանը: Հնչեցին գործիքային կատարումներ և կոմիտասյան երգեր:
Միջոցառումն ավարտվեց Արման Վարդանյանի գեղեցիկ կատարումով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-10 18:16:33