Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում մեկնարկել է <<Մարզի զարգացումը քո համայնքից>> խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը

15.12.2019

Դեկտեմբերի 14-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Հերմոն բնակավայրում տեղակայված Լուսիտուր հյուրանոցում մեկնարկեց <<Մարզի զարգացումը քո համայնքից>> խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը, որին մասնակցում են Վայոց ձոր մարզի համայնքների ղեկավարները, համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուները և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները։
Հանդիպում-քննարկումը նպատակ ունի օգնել Տեղական ինքնակառավարման մարմիններին կազմելու և ունենալու առավել իրատեսական և համապարփակ ծրագրեր։ Քննարկումն իրականացվում է Սյունիք-Զարգացում ՀԿ-ի Սոցիալական ծրագրի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար։
Այսօրվա ընթացքում բարձրացվեցին մարզի զարգացման տարաբնույթ հարցեր գյուղատնտեսությունից մինչև քաղաքաշինություն, մարդակնետրոն զարգացումից մինչև համայնքային բյուջեների պլանավորում:
Օրվա հիմնական խոսնակներն էին՝
1. Վահան Մովսիսյանը (Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ), ով խոսեց Համայնքաքային բյուջեների ձևավորումից, զարգացման նպատակներից և տեսլականներից և հեռանկարային զարգացման պլանավորումից
2. Հակոբ Սարգսյանը (ԱԻՆ Վայոց ձորի մարզային տեսչության պետ) , ով խոսեց մարզում արտակարգ իրավիճակների համակարգային լուծումներից և արագ արձանգանքման մեթոդներից
3. Նունե Պետրոսյանը (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ), ով խոսեց գեոդեզիական, քարտեզագրման և հանույթների հետ կապված խնդիրներից և դրանց հնարավոր հետագա հանգուցալուծումներից և իհարկե պատմամշակույթային արժեք ներկայացնող կառույցների պահպանման կարևորությունից և առկա խնդիրներից
4. Նվարդ Շահմուրադյանը (Շեն ԲՀԿ գյուղատնտես), ով խոսեց ագրոզարգացման հեռանկարներից, բարձրարժեք մշակաբույսերից, դիջիթլ գյուղատնտեսությունից և համայնքների գյուղտեխնիկայով վերազինումից
5. Ռոբերտ Ղուկասյանը (ՀՀ Վարչապետի խորրդական), ով խոսեց համայնքների մարդակենտրոն զարգացումից, համայնքային զարգացման մեջ ուսանողների և երիտասարդներ մասնակցությանն անհրաժեշտությունից ու կարևորությունից, համայնքի բնակչի երազանքները զարգացման հիմնական ուղենիշ դարձնելու և նրանց համայնքի զարգացմանը մասնակից դարձնելու մասին, ներհամայնքային զարգացման պլանների մասին բնակիչներին տեղեկացնելու և նրանց հետ քննարկելու մասին, ժամանակակից հայկական գյուղի և գյուղացու կոնցեպտի իր պատկերացումների և այլ բազմատեսակ թեմաների մասին:

Հանդիպում քննարկմանը մասնակցում էին բոլոր համայնքների համայնքապետները, համայնքապետարանների և մարզպետարանի աշխատակիցները, ովքեր տարատեսակ հարցադրումների միջոցով պարզաբանում էին քննարկվող թեմաները և բարձրաձայնում առկա խնդիրները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03