Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՐԵՎԱՁՈՐ նախագծի շրջանակներում նախատեսվում է անցկացնել անվճար դասընթացների շարք Վայոց ձորում զբոսաշրջության ոլորտում բիզնեսի կառավարման հմտությունների և էկոտուրիզմի հիմունքների վերաբերյալ: Դասընթացները իրականացնում են Ամերիա խորհրդատվական ընկերությունը Ֆլորենցիայի համալսարանի կրթական և գիտական ծառայությունների կենտրոնի հետ համատեղ` Եվրամիության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ֆինանսավորմամբ: Դասընթացները կանցկացվեն չորս հիմնական թեմաներով...

Արենի համայնքի Չիվա բնակավայրում կատարվում է խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ 27.05.2019
Արենի համայնքի Չիվա բնակավայրում ընթանում են խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Արենի համայնքի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է > ՍՊԸ-ն։

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում կառուցվում է ֆուտբոլի խաղադաշտ 24.05.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ մարզերում իրականացնում է ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ծրագիր, որի շրջանակներում խաղադաշտի կառուցման աշխատանքեր են կատարվում Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում: Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Արմեն Մելիքբեկյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել են խաղադաշտի կառուցման շինհրապարակ և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Շինհրապարակում ներկա են եղել նաև Գլաձոր խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, համայնքի ակտիվ քաղաքացիներ և ֆուտբոլասերներ: Ներկաների հետ զրույցի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը նշել է,

Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների 416 աշակերտներ հրաժեշտ կտան դպրոցին 23.05.2019
Մայիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանների 416 աշակերտներ հրաժեշտ կտան դպրոցին, իսկ 9-րդ դասարանն ավարտելու են 568 աշակերտներ : Նշենք, որ մայիսի 26-ից սկսվելու է քննաշրջանը: Առաջին անգամ 9-րդ դասարանցիները մայիսի 26-ին կենտրոնացված քննություն կհանձնեն հայոց լեզվից: Այդ նպատակով մարզում ստեղծվել են 5 քննական կենտրոններ: Բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ն ընկած ժամանակահատվածում։ ՀՀ ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերը, ըստ որի ներկայացնում ենք միասնական քննությունների գրաֆիկը.

Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության ևս մեկ միջոցառում․ Վաչե Տերտերյան 23.05.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ։ Փոխնախարար Տերտերյանը ներկաներին հայտնել է, որ հավատարիմ մնալով նախարար Սուրեն Պապիկյանի՝ համապետական մաքրության միջոցառումներ պարբերաբար անցկացնելու հանձնառությանը, հունիսի 8-ին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ շաբաթօրյակ։ Նախորդ համապետական...