Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերով Եղեգնաձորում իրականացվում են մի շարք փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի վերանորոգման աշխատանքներ

17.10.2019

 ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 16.10.2019-ի դրությամբ Եղեգնաձոր քաղաքի Գլաձորյան փողոցում իրականացվում են փողոցի մի հատվածի ասֆալտապատման աշխատանքները, 12 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
Պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը սահմանված է նոյեմբեր ամիսը:
Հավելենք, որ սուբվենցիոն ծրագրերով Եղեգնաձորում իրականացվում են նաև Արսենյան 9 և Միկոյան 13 բնակելի շենքերի բակերի (16,8 մլն. դրամ), Կամոյի 2 Ա բնակելի շենքի բակի(14,4 մլն. դրամ), Անդրանիկի փողոցի՝ սկիզբը՝ Միկոյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկ (13,2 մլն. դրամ) նորոգման աշխատանքները, ինչպես նաևԼևոնյան փողոցի լուսավորության ցանցի 7,79 մլն դրամ արժողությամբ նորոգման աշխատանքները:
ՀՀ Վայոց ձորի մարզի 8 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 28 ծրագրից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 26 ամբողջական փաթեթ: Ընդհանուր առմամբ, մարզից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել մարզից ներկայացված 26 ծրագիր:
Ծրագրերին ծանոթանալ հետևյալ հղումով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58