Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև համագործակցությունը շարունակվում է

ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև համագործակցությունը շարունակվում է 21.06.2018

Հունիսի 19-23-ը ՌԴ Արխանգելսկի պատվիրակությունը Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օրլովի գլխավորությամբ գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում: Այցի նպատակը 2018 թվականի ապրիլի 9-ին Արխանգելսկում Վայոց ձորի և Արխանգելսկի իշխանությունների կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության վերահսկիչ խորհրդի անդրանիկ նիստի անցկացումն էր: Հունիսի 20-ին ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի ղեկավարներին հյուրընկալել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: ,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը։ Իգոր Օռլովը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկարամյա, ջերմ և ընկերական հարաբերությունները նմանօրինակ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ 20.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում ներկայացվել է ՀՀ օրենքի նախագիծը, քննարկվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայության, ինչպես նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել համայնքային գույքի (հող և անշարժ գույք) կառավարման տարեկան ծրագրերի ընդհանուր էլ. հարթակ ձևավորելու և մարզային բիզնես ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին։ Խորհրդակցության ավարտին նախարարի կողմից մարզպետներին հանձնարարական է տրվել` հետևողական լինել համայնքների կողմից գույքի կառավարման օրինականության նկատմամբ, գործադրել վարչարարության ողջ գործիքակազմը գույքահարկի հավաքագրումների ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև սեղմ ժամկետներում մշակել մարզային զարգացման առնվազն տասը բիզնես ծրագիր և ներկայացնել նախարարություն։ Աղբյուրը՝ mtad.am, 19.06.2018

Սուրեն Պապիկյանն Արխանգելսկի մարզի նահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

Սուրեն Պապիկյանն Արխանգելսկի մարզի նահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված հարցեր 20.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորած պատվիրակությանը։ Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունների 100-ամյակների պատմությունը համագործակցության նոր որակի և հեռանկարների հնարավորություն է ստեղծում։ ,-ասել նախարարը։ Իգոր Օռլովը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկարամյա, ջերմ և ընկերական հարաբերությունները նմանօրինակ հանդիպումներից հետո զարգացման նոր ձևաչափեր, ծրագրեր և լուծումներ են ստանում։ Իգոր Օռլովը հայտնել է, որ վերջին հինգ տարիներին երկու մարզերի միջև առևտրաշրջանառության ծավալները աճել են մոտ հինգ անգամ և

ՀՀ Վայոց ձորի մարզից ամառային հանգստի մեկնեց դպրոցահասակ երեխաների առաջին խումբը

ՀՀ Վայոց ձորի մարզից ամառային հանգստի մեկնեց դպրոցահասակ երեխաների առաջին խումբը 19.06.2018

Վայոց ձորի մարզի դպրոցականների համար այսօր մեկնարկեց ամառային հանգստի առաջին փուլը: Մարզի Զառիթափ, Ջերմուկ և Վայք խոշորացված համայնքների դպրոցահասակ 55 երեխաներ մեկնեցին Հանքավանի մանկական առողջարարական ճամբար։ Երեխաներին ուղեկցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը: Շուրջ 20 օր զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ (7-13 տարեկան) երեխաներն իրենց ամառային հանգիստը կվայելեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում: Տարվա ընթացքում Վայոց ձորի մարզից ճամբարային հանգստի կմեկնեն ընդհանուր թվով 195 դպրոցականներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած  Սաղաթելյանի  մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 18.06.2018

Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության սկզբում մարզպետ Ա. Սաղաթելյանը խոսեց մարզային ենթակայությամբ գործող հիմնարկներում կոռուպցիայի դեմ պայքարի մասին և դիմեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերին, հետաքրքրվելով՝ արդյո՞ք որևէ փոփոխություն կա մարզային ոռողջապահական կազմակերպությունների և կրթական հաստատությունների գործելակերպում, արդյո՞ք քաղաքացիները նշված կազմակերպությունների կողմից սպասարկվում են պատշաճորեն, առանց որևէ ակնկալիքի:Մարզպետը հետաքրքրվեց նաև բնակչության կողմից բողոքի կամ ահազանգի առկայությամբ: Ա. Սաղաթելյանը հանձնարարեց ստուգել և ճշտել, եթե որևէ տեղ չի փակցվել կոռուպցիայի դեմ մարզպետի կոչը, ապա ահնհապաղ փակցնել այն: Այնուհետև քննարկվեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, այդ թվում մարզի մի շարք համայնքների կողմից տրված շինթույտվություններին վերաբերող հարցեր: Այս հարցի կապակցությամբ

<Հրաժեշտ մանկապարտեզին> ավարտական հանդես  Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզում

<Հրաժեշտ մանկապարտեզին> ավարտական հանդես Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզում 18.06.2018

Հունիսի 15-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի տան տոնականորեն զարդարված համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաների հրաժեշտի միջոցառումը (դաստիարակ՝ Աննա Բաբայան, երաժիշտ՝ Արմենուհի Սարգսյան): Ավարտական հանդեսին ներկա էր մանկապարտեզի տնօրեն Արմինե Մխիթարյանը: Միջոցառմանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, երեխաների ծնողները, մանկապարտեզի աշխատակիցներ և հրավիրյալ հյուրեր: Ավարտական խմբի սաները գեղեցիկ երգեր ու բանաստեղծություններ էին հնչեցնում նվիրված մանկապարտեզին, իրենց դաստիարակներին, ծնողներին: Կատարումների մեջ հայրենասիրության թեման ուրույն տեղ էր գրավում՝ հայրենիքին ու եռագույնին նվիրված երգերով ու բանաստեղծություններով: Դահլիճում տիրում էր ուրախության մթնոլորտ, որը երբեմն դառնում էր թախծոտ՝ համեմված երեխաների հրաժեշտի խոսքերով: Իսկ նրանց քաղցրահնչուն կատարումները ուղեկցվում էին ծափերով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53