Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցանակաբաշխություն Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

25.12.2019

  Դեկտեմբերի 25-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում կայացավ դասական երաժշտության Վայոց ձորի մարզային մրցույթ-փառատոնի մրցանակների հանձնման արարողությունը և մրցանակակիր երեխաների կատարումների գալա համերգը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից մրցանակակիր երեխաներին պատվոգրեր հանձնեց և ներկաներին ողջունեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ մրցույթ-փառատոնը կազմակերպելու նպատակը, մարզում գործող երաժշտական դպրոցների սաների շրջանում, դասական երաժշտության նկատմամբ սեր և հետաքրքրություն սերմանելն է եղել:
Միջոցառումն ավարտվեց մրցանակակիր երեխաների գործիքային և վոկալ գեղեցիկ կատարումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-10 18:16:33