Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

20.12.2019

  Այսօր` դեկտեմբեր 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի օգնականի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների:
Ընթացիկ շաբաթում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկան մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները, ինչպես նաև  ներկայացրին գալիք շաբաթվա ծրագրերը:
Քաղաքաշինության վարչության պետը  տեղեկացրեց, որ Շատին գյուղի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները կանգնեցվել են, որովհետև լրացուցիչ ամրացման աշխատանքների կարիք է առաջացել, որի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են արդեն:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալը զեկուցեց, մայրաքաղաքում գյուղմթերքների վաճառքի մարզային տաղավարի մասնակցության ապահովման նպատակով իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին: Մարզպետը հանձնարարեց շարունակել զբաղվել  բացվելիք գյուղատնտեսական ապրանքների տոնական վաճառքի տաղավարների պատրաստման նախապատրաստական աշխատանքներով:
Արարատ Գրիգորյանը ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետերին հանձնարարեց զբաղվել սուբվենցիոն ծրագրերի փաստաթղթերով՝ ավարտական ԱԿՏ-երի կազմման խնդիրներով, իսկ ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետին հանձնարարեց՝ անհրաժեշտ խորհրդատվություն ապահովել:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկություն ներկայացրեց, քաղաքացիների ընդունելության և հասարակական կազմակերպությունների հետ հաշմանդամների հարցերով համագործակցային աշխատանքների մասին: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետը զեկուցեց 12-րդ դասարանների աշակերտների դեկտեմբերյան քննությունների կազմակերպչական աշխատանքների մասին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց մայրաքաղաքային տաղավարների ձևավորման ընթացքում  ապահովել նաև մշակութային բաղադրիչի առկայությունը:
Իրավաբանական բաժնի պետը տեղեկացրեց, որ ուժի մեջ է մտել <Տարածքային կառավարման մասին> ՀՀ օրենքը, հորդորեց գործընկերներին ծանոթանալ մարզպետարանի գործառույթների նոր շարադրված տարբերակին:
Քննարկվեցին ճանապարհաշինության, աուդիտի ուսումնասիրության արդյունքներին, հողային հարաբերություններին, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, նախազորակոչային նախապատրաստական աշխատանքներին, և քաղծառայողների կատարողական գնահատականներին վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-10 18:16:33