Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 15.07.2019
Ս/թ հուլիսի 22-ին, ժամը 15։00-ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը։
Հայտարարություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու թիվ 7 նիստի վերաբերյալ 08.07.2019
Սույն թվականի հուլիսի 12-ին, ժամը 17:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում (համայնքի ղեկավարի աշխատասենյակում) կկայանա ավագանու թիվ 7 հերթական նիստը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպման սկզբում մարզպետ Տ. Սարգսյանը նշեց, որ ակնառու է Վայոց ձորի մարզում ոստիկանության կողմից կատարած աշխատանքն ուղղված մարզի տարածքում կարգ ու կանոնի պահպանմանը: Ընդունված կարգի համաձայն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզի 5 համայնքի կողմից ներկայացված 8 սուբվենցիոն ծրագիր 03.07.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի 8 համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման 28 հայտ է ներկայացվել: Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 5 համայնքի կողմից ներկայացված 8 սուբվենցիոն ծրագիր: Ներկայացնում ենք արդեն հաստատված հայտերը.

Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2019 թվականի ամառային զորակոչը 03.07.2019
Հուլիսի 3-ին, Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2019 թվականի ամառային զորակոչը: Նորակոչիկներին հանդիսավորությամբ բանակ ճանապարհելու միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Եկեղեցու կամարների տակ թևածում էր ռազմահայրենասիրական երգերի ուրախ հնչյունները, որոնց արձագանքը երկար կմնա նորակոչիկների հիշողության մեջ, հիշեցնելով նրանց հայրենի եզերքի և նրա պաշտպանության մասին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, համայնքի ղեկավարներ, վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Նորակոչիկներին բարի ճանապարհ մաղթեցին մարզի զինկոմիսար Արմեն Հովսեփյանը, վետերան Սարգիս Հարությունյանը: Մարզպետ Տ. Սարգսյանը նորկոչիկներին ուղղված բարեմաղթանքի իր խոսքում նրանց խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց և նշեց, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայի համար պատիվ է և հպարտություն: Նորակոչիկների բարի ճալ

Տեղեկատվություն 02.07.2019
2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների