Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աճը կազմել  է 6,7 տոկոս

2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աճը կազմել է 6,7 տոկոս 08.01.2020

2019 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 99,7 տոկոսով: Պլանավորված 931447,5 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 928511,0 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտների աճը կազմում է 7.6% կամ 65508,5 հազար դրամով ավել է հավաքագրվել: 2019 թվականի ընթացքում ՀՀ Վայոց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրված միջոցները ծառայելու են բացառապես համայնքների զարգացմանը: Դրանք ուղղվելու են 2020 թվականին տվյալ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խնդիրների լուծմանը՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ:

Գլաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին

Գլաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի մասին 30.12.2019

2020 թվականի հունվարի 27-ին, ժամը՝ 11։00-ին, Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողերի աճուրդ-վաճառք. 1) Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության 0.0115 հա հասարակական կառուցապատման հողատարածք (կադաստրային ծածկագիր 10-015-0076-0045/՝ 1 լոտ, մեկնարկային գինը 118000) (մեկ հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 300%-ը։ 2) Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1.13195 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր 10-042-0174-0019)՝ 1 լոտ, մեկնարկային գինը 106200 (մեկ հարյուր վեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 150%-ը։ Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է 2020 թվականի հունվարի 23-ին ժամը 18։00-ին։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 30.12.2019

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2019 թվականի դեկտեմբեր ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ 30.12.2019

Սիրելի՛ վայոցձորցիներ: Ջերմ ու սիրով լեցուն բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ավարտին է մոտենում 2019 թվականը և մի քանի օրից պատմություն կդառնա ևս մի տարեթիվ, որը մեր ժողովրդի տարեգրության մեջ մնալու է որպես ժողովրդավարական հարաբերությունների ամրապնդման, օրենքի գերակայության ամրագրման, պետական համակարգում ու հասարակության մեջ արատավոր երևույթների մերժման տարի: Նախորդ և գալիք տարիների սահմանագծին հասնելիս, որպես կանոն ամփոփվում է անցնող տարվա ընթացքում կատարվածը, իմի են բերվում արված աշխատանքները, գրանցված դրական արդյունքները, որոնք հիմք պիտի հանդիսանան գալիք տարվա գործունեության: Արձանագրվում են նաև շարունակական գործերը, բացթողումները, դրանք հաջորդ տարվա մեջ շարունակելու կամ լրացնելու նպատակով: Սիրելի՛ հայրենակիցներ, 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվեց տնտեսության զարգացման հստակ տվյալներ, որից անմասն չմնաց նաև Վայոց ձորի մարզը: Վայոց ձորում 2019 թվականին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ տարեվերջյան ամփոփիչ  խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը 30.12.2019

Դեկտեմբեր 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի օգնականը, խորհրդականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Արարատ Գրիգորյանը խոսեց մարզպետարանի գործունեության արդյունքների մասին, շնորհակալություն հայտնեց խորհրդակցության մասնակիցներին մարզպետի պաշտոնում իր աշխատած երկու ամիսների ընթացքում արդյունավետ համագործակցության համար և շնորհավորեց խորհրդակցության բոլոր մասնակիցներին՝ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մարզպետ Արարատ Գրիգորյանը խոսեց նաև անավարտ գործերի, շարունակական ծրագրերի, ինչպես նաև որոշ բացթողումների մասին: Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է լինելու 2020 թվականին աշխատատել բազմապատկված պատասխանատվությամբ և առավել արդյունավետությամբ, ի շահ Վայոց ձորի մարզի զարգացման և վայոցձորցու բարօրության: Այնուհետ աշխատանքային հարաբերությունների և տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին խոսեց Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ մարզի համայնքների ղեկավարների հետ տարեվերջյան  հանդիպում- խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ մարզի համայնքների ղեկավարների հետ տարեվերջյան հանդիպում- խորհրդակցությունը 26.12.2019

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ այսօր կայացավ մարզի համայնքների ղեկավարների հետ տարեվերջյան աշխատանքային հանդիպում- խորհրդակցությունը: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի խորհրդականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, վարչությունների և բաժինների պետերը, մարզի համայնքների ղեկավարները և աշխատակազմերի ներկայացուցիչներ : Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց խորհրդակցության մասնակիցներին, նշեց, որ համայնքներ կատարած ճանաչողական այցերի ընթացքում արդեն պատկերացում ունի բոլոր համայնքների մասին և հասցրել է ծանոթանալ համայնքների ղեկավարների աշխատանքային գործունեությանը, սակայն անհրաժեշտություն է համարում տարեվերջյան աշխատանքային հանդիպում-խորհրդակցությունը: Արարատ Գրիգորյանը նշեց, որ անհրաժեշտ է 2019 թվականի ավարտից առաջ իմի բերել տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումները, ուրախանալ դրանց համար և վեր հանել առկա բացթողումները, 2020 թվականին դրանք շտկելու նպատակով: Համայնքների ղեկավարները ներկայացրին ավարտվող տարում սուբվենցիոն և այլ ծրագրերով, ինչպես նաև

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-09 16:47:02