Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում

Շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում 18.09.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանին նշանադրության կապակցությամբ հարազատների և ընկերների կողմից արված շնորհավորանքներին միացան նաև աշխատանքային ընկերները: Նշենք, որ Նանե Ասատրյանը և նրա նշանածը՝ Վարազդատ Իգիթյանը որոշել են իրենց հարսանիքը կազմակերպել ս/թ հոկտեմբերի 27-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում, հայկական ավանդական հարսանեկան ծիսակարգով: Նշենք, որ հարսանիքի օրը պատահաբար չի ընտրված: Քանի որ նորանկախ պետականության պատմության մեջ այդ օրը հանդիսանում է ամենախտուր օրերից մեկը, ուստի հոկտեմբերի 27-ին հարսանիքի տոնական տրամադրությամբ նրանք ցանկանում են հարգանքի տուրք մատուցել մեր պետական այրերի հիշատակին, խորհրդանշելով, որ նոր սերունդը Նոր Հայաստանում շարունակում է հոտկեմբեր 27-ի զոհերի կիսատ թողած գործը: Հավելենք, որ հոկտեմբերի 27-ը ամսվա ամենատաք շաբաթ օրն է: Կազմակերպվելիք հարսանիքը կունենա կրթական և մշակութային բաղադրիչներ, նպատակ ունենալով՝ վերականգնել ավանդական հարսանեկան ծիսակարգերը և ուսուցանել հարսանիքներին կատարվող ազգային պարերն ու երգերը, դրանք համադրելով ժամանակակից պարային և երգային կատարումների հետ: Երաժշտական կատարման որևէ ժանրի սահմանափակում չի լինելու: Նախատեսում ենք պարզապես գեղեցիկ տոն կազմակերպել,- նշում է Նանե Ասատրյան ու Վարազդատ Իգիթյան զույգը: Մենք նույնպես շնորհավորոմ ենք երիտասարդ զույգին, մաղթում ենք սիրառատ ու ամուր ընտանիք, առողջ մանուկներ և հարատև երջանկություն:

<Մաքուր մոլորակ>-ի շրջանակում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վայոց ձորի մարզի  բոլոր համայնքներում

<Մաքուր մոլորակ>-ի շրջանակում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վայոց ձորի մարզի բոլոր համայնքներում 17.09.2018

շարժման մասնակից երկրներին այս տարի միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը: համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վայոց ձորի մարզի բոլոր համայնքներում: Շաբաթօրյակի ընթացքում, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերություններ, իրականացվել են հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, աղբավայրերի շրջակայքի, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ:

Արենի համայնքի բնակիչ Նիկիտա Ծատուրյանը՝ 2018թ. ՀՀ գյուղական մարզական խաղերի չեմպիոն

Արենի համայնքի բնակիչ Նիկիտա Ծատուրյանը՝ 2018թ. ՀՀ գյուղական մարզական խաղերի չեմպիոն 11.09.2018

Ս/թ սեպտեմբերի 4-ից 8-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացել է 2018թ. ՀՀ գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են նաև Վայոց ձորի մարզի գյուղական մարզիկները: Մարզը ներկայացնող Արենի համայնքի մարզիկ Նիկիտա Ծատուրյանն արժանացել է երեք մեդալի՝ վազք 1000մ-արծաթե մեդալ, թենիսի գնդակի նետում-բրոնզե մեդալ: Իսկ հնգամարտի վազք՝ 100մ, հեռացատկ տեղից, վազք՝ 1000մ, ձգումներ պտտաձողից, թենիսի գնդակի նետում մարզաձևերում մարզիկը հավաքել է բոլորից բարձր միավորներ և արժանացել ոսկե մեդալի: Շնորհավորում ենք Նիկիտա Ծատուրյանին հնգամարտի մրցումներում չեմպիոն դառնալու կապակցությամբ և ցանկանում ենք նորանոր հաջողություններ:

Հրավեր 10.09.2018

Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրին մասնակցելու վերաբերյալ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց մարզում արտադրված խաղողի մթերման հետ կապված հարցեր

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց մարզում արտադրված խաղողի մթերման հետ կապված հարցեր 10.09.2018

Այսօր, սեպտեմբերի 10-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպեց գինու արտադրությամբ զբաղվող մի շարք գործարանների տնօրենների և նրանց ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Մարզպետը ողջունեց գինեգործներին, մաղթեց հաջողություններ և ներկայացրեց հանդիպման հիմնական օրակարգը: Ա. Սաղաթելյանը նշեց, որ քննարկվելու է խաղողի մթերման նախապատրաստական փուլի կազմակերպչական հարցերը, որպեսզի գործընթացում պահպանվի և խաղողագործների և գինեգործների շահերը: Քննարկվեցին խաղողի մթերման ժամանակացույցին, քանակին ու մթերման գնին վերաբերող մի շարք հարցեր: Խոսվեց գնագոյացման հիմնական հանգամանքների մասին: Նշվեց, որ սեպտեմբերին խաղողի շաքարայնության տոկոսը չի բավարարում գինու արտադրության համար: ՈՒստի որոշվեց մարզում խաղողի մթերման հիմնական գործընթացն ազդարարել հոկտեմբերի 1-10-ը՝ ըստ գոտիականության, որպեսզի մթերված խաղողի շաքարայնության տոկոսը բավարար լինի որակյալ գինի ստանալու համար:

Նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 10.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային սեփական եկամուտների կատարման ընթացքին, ոռոգման ջրի համաչափ բաշխմանը, մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր, ամփոփվել նախորդ շաբաթ անցկացված համապետական շաբաթօրյակի արդյունքներն ու նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսելով արդեն տևական ժամանակ քննարկվող միջպետական ավտոմոբիլային ճանապարհների եզրերին տեղակայված առևտրի կետերում կամ գազալցակայաններում հանրային զուգարաններ կառուցելու խնդրի մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ քննարկվում են գազալցակայանների շենքային ենթակառուցվածքներում կամ դրանց բացակայության դեպքում հարակից տարածքներում հասարակական զուգարանների տիպային չափորոշիչներ սահմանելու հարցը, որի ավարտից հետո կմեկնարկեն ծրագիրը կյանքի կոչելուն ուղղված աշխատանքները։ Անդրադառնալով բնակչության շրջանում մեծ դժգոհությունների առիթ հանդիսացող և հասարակական լայն շերտերին հուզող ոռոգման ջրի համաչափ բաշխման հիմնախնդրին՝ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է ամեն կաթիլ ջուրը արդյունավետ օգտագործելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մասին և շեշտել, որ այսուհետ անհրաժեշտ է բացառել հնարավոր բոլոր տեսակի չարաշահման և օրինազանցության դեպքերն ու ապահովել ջրի արդար բաշխման պրակտիկա։ Նախարարը մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հանձնարարական է տվել հետևողական գտնվել ջրային ռեսուրսների կորուստները նվազագույնի հասցնելու և վերահսկողական կարողությունները մոբիլիզացնելու գործում։ Նախարարը մտահոգություն է հայտնել

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38