Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է աշխատանքային քննարկում

14.01.2020

  Նախորդ շաբաթ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, մարզի համայնքների և բնակավայրերի անասնաբուժները:
Քննարկվել են մարզում անասնապահության զարգացման հնարավորությունները և զարգացմանը նպաստող պայմանները:

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփիչ խոսքում կարևորել է Վայոց ձորի մարզի անասնապահության բնագավառի զարգացման գործում անասնաբուժների կատարած աշխատանքը և նրանց հավաստիացրել, որ բարձրացված հարցերը կքննարկեն համայնքների ղեկավարների հետ առաջիկայում կազմակերպվելիք համատեղ հանդիպման ընթացքում, և կլսեն նաև համայնքների ղեկավարների կարծիքները քննարկվող հարցերի վերաբերյալ::

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-08 18:39:08