Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Վայոց ձորում տեղական արտադրության մսամթերքի վաճառքը կազմակերպելու նպատակով կիրառվելք սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացին վերաբերող հարցերի

15.01.2020

  Հունվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայոց ձորում տեղական արտադրության մսամթերքի վաճառքը կազմակերպելու նպատակով կիրառվելք սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացին վերաբերող հարցերի քննարկումը:
Մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սննդի տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակար Գեղամ Մարգարյանը մարզի համայնքների ղեկավարները և անասնաբուժները:
Հովիկ Ավագյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի հունվարի 15-ից պարտադիր պայման է՝ ՀՀ-ում իրացնել միմիայն սպանդանոցային ծագման մսամթերք: Նա նշեց, որ այն բխում է 2018 թվականի փետրվարի 15-ին ՀՀ կառավարության կողմից ընդունած N142-Ն որոշման պահանջից: Քննարկվեցին գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Արարատ Գրիգորյանը, ամփոփելով հանդիպումը, հանձնարարականներ տվեց պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց՝ հետևողական լինել մարզի տարածքում սպանդանոցային ծագման մսամթերքի իրացման գործընթացը պատշաճորեն իրականացնելու աշխատանքների կազմակերպման գործում: Օրակարգի այլ հարցերի կապակցությամբ մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկեց քննարկել այդ հարցերը և հնարավորության սահմաններում գտնել ողջամիտ լուծումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40