Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձոր և ՌԴ Արխանգելսի մարզերն այսօր հաստատեցին համատեղ գործողությունների ծրագիրը

ՀՀ Վայոց ձոր և ՌԴ Արխանգելսի մարզերն այսօր հաստատեցին համատեղ գործողությունների ծրագիրը 20.09.2018

Արխանգելսկը և Վայոց ձորը շարունակում են ամրապնդել գործարար և մշակութային կապերը։ Այսօր կողմերը Արխանգելսկ քաղաքում ստորագրեցին միջոցառումների իրականացման համատեղ ծրագիրը։ Փաստաթղթում տեղ են գտել հստակ քայլեր, որոնք ուղղված են մարզերի միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության համաձայնագրի իրականացմանը։ Փաստաթուղթը ստորագրվեց ՌԴ Արխանգելսկի մարզպետ Իգոր Օրլովի և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի կողմից։ Միջոցառմանը ներկա էին Արխանգելսկ մեկնած Վայոց ձորի պատվիրակության անդամները՝ Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Արխանգելսկի մարզպետ Ի. Օրլովը նշեց, որ Վայոց ձորի պատվիրակությունը շատ ճիշտ ժամանակ է ընտրել այցելության համար։ Այս օրերին Արխանգելսկում անցկացվում է Մարգարիտյան առևտրա-արդյունաբերական միջազգային տոնավաճառը։ Այս առումով հայկական կողմին հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալ Արխանգելսկի հսկայական

<Անկախությունը՝ գերագույն արժեք> խորագրով  գրական-երաժշտական ցերեկույթ՝ Վայոց ձորի մարզային գրադարանում

<Անկախությունը՝ գերագույն արժեք> խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ Վայոց ձորի մարզային գրադարանում 20.09.2018

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպվեց խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակիցներ, ծնողներ և դպրոցականներ: Միջոցառման ավարտին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը շնորհավորեց ներկաներին ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցներին: Ռ. Լևոնյանը շնորհակալություն հայտնեց նաև մասնակից դպրոցականներին, գեղեցիկ կատարումների համար և բոլորին մաղթեց խաղաղություն ու բարեկեցություն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի  կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ 20.09.2018

Սիրելի՛ հայրենակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը ոսկե տառերով է գրվել հայ ժողովրդի պատմության էջերում, քանզի այդ օրն այլևս իրականություն դարձավ անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը: 27 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, մեր ժողովուրդը աներկբա ասաց անկախության հանրաքվեին և ի լուր մոլորակի այլ ժողովուրդների, պետությունների և միջազգային կառույցների, հաստատեց, որ վերստանձնում է սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու դժվարին, բայց պատվաբեր պատասխանատվությունը: Հայտարարեց, որ ընդունում է նախնիների ժառանգությունը, ստանձնում է ազգային խնդիրներին տեր լինելու և սերունդներին խաղաղ ու ապահով երկիր ժառանգելու պարտականությունը: Սիրելինե՛րս, անկախացած մեր երկրի ու մեր սիրասուն զավակների ապագան ու անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով: Իսկ այդ ամենին հասնելու համար մենք պարտավոր ենք ազգովի՝ Հայոց պետականության շուրջ համախմբված միասնակամությամբ կերտել մեր երազների երկիր Հայաստանի Հանրապետության պայծառ ապագան և սերունդներին փոխանցել խաղաղ, զորացող ու հզոր հայրենիք: Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ և մաղթում մեր երկրին հարատև խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն: Կեցցե՛, Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում

Շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում 18.09.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանին նշանադրության կապակցությամբ հարազատների և ընկերների կողմից արված շնորհավորանքներին միացան նաև աշխատանքային ընկերները: Նշենք, որ Նանե Ասատրյանը և նրա նշանածը՝ Վարազդատ Իգիթյանը որոշել են իրենց հարսանիքը կազմակերպել ս/թ հոկտեմբերի 27-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում, հայկական ավանդական հարսանեկան ծիսակարգով: Նշենք, որ հարսանիքի օրը պատահաբար չի ընտրված: Քանի որ նորանկախ պետականության պատմության մեջ այդ օրը հանդիսանում է ամենախտուր օրերից մեկը, ուստի հոկտեմբերի 27-ին հարսանիքի տոնական տրամադրությամբ նրանք ցանկանում են հարգանքի տուրք մատուցել մեր պետական այրերի հիշատակին, խորհրդանշելով, որ նոր սերունդը Նոր Հայաստանում շարունակում է հոտկեմբեր 27-ի զոհերի կիսատ թողած գործը: Հավելենք, որ հոկտեմբերի 27-ը ամսվա ամենատաք շաբաթ օրն է: Կազմակերպվելիք հարսանիքը կունենա կրթական և մշակութային բաղադրիչներ, նպատակ ունենալով՝ վերականգնել ավանդական հարսանեկան ծիսակարգերը և ուսուցանել հարսանիքներին կատարվող ազգային պարերն ու երգերը, դրանք համադրելով ժամանակակից պարային և երգային կատարումների հետ: Երաժշտական կատարման որևէ ժանրի սահմանափակում չի լինելու: Նախատեսում ենք պարզապես գեղեցիկ տոն կազմակերպել,- նշում է Նանե Ասատրյան ու Վարազդատ Իգիթյան զույգը: Մենք նույնպես շնորհավորոմ ենք երիտասարդ զույգին, մաղթում ենք սիրառատ ու ամուր ընտանիք, առողջ մանուկներ և հարատև երջանկություն:

<Մաքուր մոլորակ>-ի շրջանակում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վայոց ձորի մարզի  բոլոր համայնքներում

<Մաքուր մոլորակ>-ի շրջանակում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վայոց ձորի մարզի բոլոր համայնքներում 17.09.2018

շարժման մասնակից երկրներին այս տարի միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը: համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վայոց ձորի մարզի բոլոր համայնքներում: Շաբաթօրյակի ընթացքում, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերություններ, իրականացվել են հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, աղբավայրերի շրջակայքի, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ:

Արենի համայնքի բնակիչ Նիկիտա Ծատուրյանը՝ 2018թ. ՀՀ գյուղական մարզական խաղերի չեմպիոն

Արենի համայնքի բնակիչ Նիկիտա Ծատուրյանը՝ 2018թ. ՀՀ գյուղական մարզական խաղերի չեմպիոն 11.09.2018

Ս/թ սեպտեմբերի 4-ից 8-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացել է 2018թ. ՀՀ գյուղական մարզական խաղերի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են նաև Վայոց ձորի մարզի գյուղական մարզիկները: Մարզը ներկայացնող Արենի համայնքի մարզիկ Նիկիտա Ծատուրյանն արժանացել է երեք մեդալի՝ վազք 1000մ-արծաթե մեդալ, թենիսի գնդակի նետում-բրոնզե մեդալ: Իսկ հնգամարտի վազք՝ 100մ, հեռացատկ տեղից, վազք՝ 1000մ, ձգումներ պտտաձողից, թենիսի գնդակի նետում մարզաձևերում մարզիկը հավաքել է բոլորից բարձր միավորներ և արժանացել ոսկե մեդալի: Շնորհավորում ենք Նիկիտա Ծատուրյանին հնգամարտի մրցումներում չեմպիոն դառնալու կապակցությամբ և ցանկանում ենք նորանոր հաջողություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53