Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է աշխատանքային քննարկում 14.01.2020
Նախորդ շաբաթ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, մարզի համայնքների և բնակավայրերի անասնաբուժները: Քննարկվել են մարզում անասնապահության զարգացման հնարավորությունները և զարգացմանը նպաստող պայմանները: Մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփիչ խոսքում կարևորել է Վայոց ձորի մարզի անասնապահության բնագավառի զարգացման գործում անասնաբուժների կատարած աշխատանքը և նրանց հավաստիացրել, որ բարձրացված հարցերը կքննարկեն համայնքների ղեկավարների հետ առաջիկայում կազմակերպվելիք համատեղ հանդիպման ընթացքում, և կլսեն նաև համայնքների ղեկավարների կարծիքները քննարկվող հարցերի վերաբերյալ:
Հունվարի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է Եղեգնաձորի վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանին: Արարատ Գրիգորյանը ողջունել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, վետերան Սարգիս Հարությունյանին, հետաքրքրվել վետերանի առօրյայով և խորհրդի գործունեությամբ: Սարգիս Հարությունյանը վետերանների խորհրդի գործունեության և անդամների մասին հակիրճ տեղեկություն է ներկայացրել, հուշեր պատմել Մեծ հայրենականի տարիներին իր ծառայության հիշարժան դրվագներից: Զրույցի ժամանակ մարզպետը նշել է, որ իր համար կարևոր է վետերանների հանդեպ սերունդների հոգատար ու հարգալից վերաբերմումքը, որպես նրանց վաստակած պատվի ու հարգանքի արժանի պատասխան և հավաստել, որ հաճելի է վետերան Սարգիս Հարությունյանի և Վայոց ձորում բնակվող ցանկացած վետերանի հետ հանդիպելը, զրուցելը, նրանց կյանքի պատմությանը ծանոթանալը:
Հունվարի 12- ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Արենի համայնքի սահմանապահ Խաչիկ բնակավայր: Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած Սբ. Պատարագի և գյուղի զորամասում տեղի ունեցած Ջրօրհնեքի արարողություններին: Միջոցառումներին մասնակցել են Արենիի համայնքապետարանի աշխատակիցներ, Խաչիկի բնակիչներ և զինվորականներ: Ջրօրհնեքի Խաչքավորը եղել է աղավնաձորցի գործարար Նորիկ Հակոբջանյանը։ Եկեղեցում և զորամասում կատարված եկեղեցական կարգերից հետո գյուղի կենտրոնում մատաղ է մատուցվել՝ համայնքի ղեկավարի հովանավորությամբ:

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 10.01.2020
Ս/թ հունվարի 17-ին` ժամը 15:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:

2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Վայոց ձորի մարզում ծնվել է երեսուն երեխա 10.01.2020
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.
ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողով է ներկայացրել է 29 ծրագիր, որից հաստատվել Է 28-ը: Հաստատված ծրագրերից 22-ն իրականացվել է 2019 թվականին: Ըստ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տրամադրած տեղեկատվության, ներկայացնում ենք 2019 թվականին իրականացված ծրագրերը.


