Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հատուցվել է  Վայոց ձոր մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին գորշ արջի կողմից հասցված վնասը

Հատուցվել է Վայոց ձոր մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին գորշ արջի կողմից հասցված վնասը 26.12.2019

բնապահպանական հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզում զբաղվում է բնապահպանությամբ` վայրի կենդանական աշխարհի պահպանմամբ և վերարտադրությամբ: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի վարչական տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծերի և այլ կենդանիների գլխաքանակի պահպանության կտրուկ աճ է գրանցել 7-8անգամ: Ըստ հիմնադրամի ներկայացուցիչների՝ հետագա պահպանության համար տարվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները: 2019 թվականին մարզի տարածքի գորշ արջերի կողմից գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին հասցվել է վնաս, ինչպես բուսաբուծությամբ, այնպես էլ անասնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին: Հասցված վնասի չափերը գնահատվել են համայնքային և մարզային մասնագիտական համապատասխան հանձնաժողովների կողմից: Վնասի ընդհանուր չափը կազմել է 3258.400 դրամ: Մարզային իշխանություների

Հանրային քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

Հանրային քննարկում Վայոց ձորի մարզպետարանում 25.12.2019

Դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցեց մարզպետարանում կազմակերպված ՀՀ Վայոց ձորի մարզի (Վայոց ձոր-1, Վայոց ձոր-2, Վայոց ձոր-3, Վայոց ձոր-4, Վայոց ձոր-5, Վայոց ձոր-6 ) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլի աշխատանքներին։ Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց բոլորին և շնորհակալություն հայտնեց քննարկման կազմակերպիչներին և հաջողություն մաղթեց աշխատանքներին: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը համառոտ ներկայացրեց նախորդ քննարկումից հետո կատարված աշխատանքերը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Նազիկ Մկրտչյանն իր խոսքում կարևորեց

Իրազեկում

Իրազեկում 25.12.2019

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 27-ը՝ ժամը 18։00-ը, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Անդրանիկի նրբանցքի, Մկոյան 3-5 շենքերի և Գետափ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

 Մրցանակաբաշխություն Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

Մրցանակաբաշխություն Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 25.12.2019

Դեկտեմբերի 25-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում կայացավ դասական երաժշտության Վայոց ձորի մարզային մրցույթ-փառատոնի մրցանակների հանձնման արարողությունը և մրցանակակիր երեխաների կատարումների գալա համերգը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից մրցանակակիր երեխաներին պատվոգրեր հանձնեց և ներկաներին ողջունեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ մրցույթ-փառատոնը կազմակերպելու նպատակը, մարզում գործող երաժշտական դպրոցների սաների շրջանում, դասական երաժշտության նկատմամբ սեր և հետաքրքրություն սերմանելն է եղել: Միջոցառումն ավարտվեց մրցանակակիր երեխաների գործիքային և վոկալ գեղեցիկ կատարումներով:

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 24.12.2019

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Ամերիկյան կազմակերպության Հայկական մասնաճյուղի ծրագրի ղեկավար նունե Ամիրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Վայոց ձորի մարզում ընկերության կողմից իրականացվելիք ծրագիրը և հետագա քայլերը: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Վայոց ձորի մարզի Արփի և Եղեգնաձոր համայնքներում: Ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի ներկայացուցիչների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի ներկայացուցիչների հետ 24.12.2019

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի ներկայացուցիչների հետ: ՄԱԶԾ-ն սկսել է ծրագիրը, որը իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը, արդյունավետությունն ու ներառականությունը՝ մարզային և սոցիալական հավասարակշռությամբ: Ծրագիրը իրականացվելու է 52 բազմաբնակավայր համայնքներում և ակնկալվում է հետևյալ ընդհանուր արդյունքները.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-09 16:47:02