Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Արփի բնակավայրի բնակիչների հետ

Հանդիպում Արփի բնակավայրի բնակիչների հետ 10.07.2025

Օրերս Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն աշխատանքային այցով Արենի համայնքի Արփի բնակավայրում էր: Մարզպետը այցելեց մի քանի բնակիչների տներ, զրուցեց նրանց հետ առօրյա խնդիրների, հիմնական զբաղմունքի, առկա խնդիրների մասին: Այնուհետև բնակիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ մարզպետը նշեց, որ մարզպետի աշխատակազմի գործունեության մեջ առանցքային նշանակություն ունեն բնակիչների հետ հանդիպումները, տեղում նրանց հետ անմիջական շփումները՝ միաժամանակ կարևորելով բնակիչների՝ հատկապես իրենց առնչվող որոշումների, ծրագրերի, աշխատանքների մասին իրազեկվածության ապահովման հարցերը:

Ամփոփվել են Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի   արդյունքները

Ամփոփվել են Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի արդյունքները 08.07.2025

Հուլիսի 4-ին Եղեգիս համայնքի վարչական կենտրոն Շատինում ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի՝ Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի արդյունքները։ Ամփոփում-քննարկմանը մասնակցել են մարզպետ Կոլյա Միքաելյանը, Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը,աշխատանքային խմբի անդամները, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները։ Մարզպետը ներկայացրել է , որ աշխատանքային խմբի այցերն ունեցել են երկու կարևոր նպատակ, այն է՝ հնարավորություն ստեղծել բնակիչների համար իրենց մտահոգող հարցերը պատկան մարմիններին ներկայացնել անմիջական և ուղիղ շփումների ձևաչափով և տեղում ծանոթանալ խնդիրները, ինչպես նաև իրազեկման աշխատանքների կարևորության համատեքստում հանրության լայն շրջանակներին ներկայացնել ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտներում սահմանած առաջնահերթությունները, դրանց իրագործման արդյունքները ընդհանրապես և մարզի համար մասնավորապես։

Կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Կատարվում են միջին նորոգման աշխատանքներ 06.07.2025

Հ-42 /Մ-2/-Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Միջին նորոգման շրջանակներում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն-կհարթեցվեն նաև կողնակները, նորոգված ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2025

Հարգելի՛ հայրենակիցներ, հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս մեր տոնացույցի կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ: 30 տարի առաջ հայ ժողովուրդը միասնական վճռականությամբ և հաստատակամությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ մեկ անգամ ևս ամրագրելով ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն ունենալու քաղաքական կամքը, հավաստելով ազգային և միջազգային արժեքներին իր հանձնառությունն ու հավատարմությունը, պատասխանատվությունն ու պարտավորությունը:

Միջոցառում՝ նվիրված հերոս Նորայր Սողոմոնյանի հիշատակին

Միջոցառում՝ նվիրված հերոս Նորայր Սողոմոնյանի հիշատակին 02.07.2025

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 1-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում ներկա գտնվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Նորայր Սողոմոնյանի ծննդյան 25-ամյակին նվիրված միջոցառմանը։ Նորայր Սողոմոնյանը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղից էր, օժտված էր նկարելու և նվագելու ձիրքով։ Նա պետք է դառնար գեղանկարիչ կամ երաժիշտ, միգուցե համադրեր պատանին ի վերուստ տրված երկու շնորհներն էլ, բայց ուրիշ առաքելություն էր ճակատագիրը սահմանել նրա համար, առաքելություններից վեհագույնն ու ազնվագույնը՝ դառնալ հայրենյաց պաշտպան, հայրենիքի համար օրհասական պահին չխնայել ամենաթանկը՝ կյանքը:

Աղավնաձոր բնակավայրում տեղի ունեցավ հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը

Աղավնաձոր բնակավայրում տեղի ունեցավ հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը 02.07.2025

Այսօր Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում տեղի ունեցավ հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լոյբլը, ոլորտի մասնագետներ և համայնքի բնակիչներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 17:03:12