Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ 01.07.2025
ՀՀ դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, համակարգի վետերաններ, շնորհավորում եմ ձեզ հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատակցի օրվա առթիվ: Մասնագիտական օրն առիթ է մեկ անգամ ևս գնահատելու ձեր անուրանալի աշխատանքը և հետևողական ջանքերը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանը, պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին լիարժեք և օբյեկտիվ իրավական գնահատական տալուն, իրավունքի և օրենքի գերակայության հաստատմանը, պետականության ամրապնդմանը և զարգացմանը, հասարակության իրավագիտակցության բարձրացմանը։

Երեխաների հերթական խումբը մեկնեց ճամբար 30.06.2025
Վայոց ձորի մարզից երեկ Հանքավանի > ճամբար 9-օրյա ամառային հանգստի մեկնեցին զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 60 երեխա։ Նախորդ հերթափոխին մարզից 52 երեխա էր օգտվել ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրից։ Աշխատանքները համակարգվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից։ Երեխաների անվտանգ մեկնման և վերադարձի աշխատանքները ևս ուշադրության կենտրոնում են ․ նրանց ուղեկցում են մարզպետի աշխատակազմի և ՆԳՆ պարեկային ծառայության ներկայացուցիչներ, բուժաշխատողներ։ Մաղթում ենք երեխաներին հաճելի և բազմաբովանդակ հանգստյան օրեր։

Արենիի միջնակարգ դպրոցի թիմը՝ մրցանակակիր 30.06.2025
Այս տարի ևս Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը (ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Արարատ Մկրտչյան) ,, ՀՀ վարչապետի գավաթ,, դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլում ցուցաբերեց բարձր պատրաստվածություն և գրանցեց հաղթական արդյունք՝ գրավելով 2-րդ պատվավոր հորիզոնականը: Չորրորդ տարին անընդմեջ մարզը ներկայացնող դպրոցի թիմը մրցույթի եզրափակիչ փուլում զբաղեցնում է մրցանակային հորիզոնականներ՝ դրսևորելով մարզական հաստատուն կամք և ոգի:

Հանդիպում Շատին բնակավայրում 30.06.2025
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում հանդիպել են բնակիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի և Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։ Մինչ այդ մարզպետ Կոլյա Միքաելյանը, առաջնային համարելով բնակիչների հետ անհատական և ուղիղ շփումները, այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ զբաղվածության ուղղությունների, գյուղական առօրյայի, մտահոգող խնդիրների վերաբերյալ։ Բնակիչները բարձրաձայնել են էլեկտրաէներգիայի անջատումների, խաղահրապարակի բացակայության, ոռոգման ջրի խնդիրների մասին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հունիսի 25-ին գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրազեկման շրջանակներում անցկացվեց տեղեկատվական հանդիպում։ Այն կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի համատեղ ջանքերով։
Բուժաշխատողի մասնագիտական օրվա շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հանդիպել է մարզի բուժհաստատությունների անձնակազմերի հետ, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ, բարձր գնահատել նրանց ջանքերը քաղաքացիների առողջության պահպանման և վերականգնման գործում։ Մարզպետը կարևորել է բուժաշխատողների՝ առողջապահական ոլորտի բարեփոխումներին համընթաց քայլելու և մասնագիտական շարունակական կատարելագործման հարցերը, ցանկացել նրանց հաջողություններ և նոր ձեռքբերումներ մասնագիտական աշխատանքում։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից մարզի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ արժանացել են շնորհակալագրերի մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար։