Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել են Վայք համայնքի Գոմք բնակավայրում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը 11.09.2026

Սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանն այցելել են Գոմք բնակավայր՝ տեղում դիտարկելու բնակավաjրում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Բնակավայրի համար կարևոր ձեռքբերում էր 2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրատվությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցված Գոմքի միջնակարգ դպրոցի նոր շենքը՝ 144 տեղ հզորությամբ և 725.300.000 ՀՀ դրամ նախահաշվային արժեքով։

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին 10.09.2026

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլյամ Օրորկին, ծրագրերի և դասընթացների գծով տնօրեն Անդրե Բոյերին և Խաղաղության կորպուսի աշխատակից Մերի Առաքելյանին։ Քննարկվել են Վայոց ձորի մարզում իրականացվող կրթական և երիտասարդական ծրագրերը, կամավորների գործունեությունն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայտարարվել է Վերնաշեն-Գլաձորի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման  մրցույթ

Հայտարարվել է Վերնաշեն-Գլաձորի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ 07.09.2026

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Հ-48, /Մ-2/-Վերնաշեն-Գլաձորի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կընդգրկվեն Եղեգնաձոր համայնքի միջով անցնող տարանցիկ ճանապարհահատվածները (այդ թվում` նաև Եղեգնաձոր քաղաքի Միկոյան, Սևակ, Մոմիկ, Նարեկացի, Վ. Գևորգյան, Շահումյան և Ավագյան փողոցները)։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը ՆԳՆ փրկարար ծառայության աշխատողի օրվա  առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը ՆԳՆ փրկարար ծառայության աշխատողի օրվա առթիվ 04.09.2026

ՆԳՆ Փրկարար ծառայության hարգելի՛ փրկարարներ, հպարտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։ Փրկարարի օրը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր նվիրումն ու սխրանքը մասնագիտական ամենօրյա պարտքն իրականացնելիս՝ կանգնած մարդկային կյանքի, առողջության և անվտանգության պաշտպանության սահմանագծում։ Փրկարարի առաքելությունը լոկ մասնագիտություն չէ։ Այն բարձր կոչում է և ապրելակերպ, անձնվիրություն և խիզախություն, պատրաստակամություն՝ հաղթահարելու վտանգն ու անորոշությունը, ամենադժվար, հաճախ ճակատագրական պահին օգնության հասնելու, կյանքի նոր հնարավորություն պարգևելու և սատարելու նրանց, ովքեր հայտնվել են բարդագույն իրավիճակում։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ 01.09.2026

Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս օրը պարզապես տոն չէ, այլ կրկին գիտելիքի մասին խորհելու, նրա կարևորությունը գնահատելու, արժևորելու առիթ է, լավագույն փորձը ամրապնդելու, տարածելու, նոր նպատակներ ու ծրագրեր նախանշելու մեկնարկ։ Մեր հասարակության մեջ գիտելիքի և կրթության նկատմամբ սերն ու ակնածանքը, առանձնակի վերաբերմունքը մշտապես համարվել են առաքինություն, ժամանակների հոլովույթում՝ ազգային դիմագծի և ինքնության պահպանման ուրույն դրսևորում։

Համաձայնագիր է ստորագրվել  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև

Համաձայնագիր է ստորագրվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև 01.09.2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին ստորագրել է «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը, որով նախատեսվում են տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի, իսկ առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի համայնքային զարգացման ներդրումներ։ Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 17:40:09