Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող» մարզային հանձնաժողովի նիստը

10.11.2026

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 2026 թվականի նոյեմբերի 5-ին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող» մարզային հանձնաժողովի երրորդ նիստը:
Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները և ներկայացուցիչները, մարզային այլ կառույցների ներկայացուցիչներ։
   Օրակարգում ընդգրկված էր երեք հարց, որոնք վերաբերում էին հորդառատ անձրևի հետևանքով պատճառված վնասներին, հողի սահքի հետևանքով անասնաշենքին պատճառված վնասին, կարկտահարության հետևանքով պատճառված վնասներին։
   Ներկայացվեցին, ապա քննարկումներից հետո հաստատվեցին ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասները գնահատող համայնքային հանձնաժողովի ներկայացրած արձանագրությունները և վնասների հաշվարկները։
   Մարզային հանձնաժողովի արձանագրությունը, համայնքային հանձնաժողովների համապատասխան արձանագրությունները և վնասի հաշվարկները սահմանված կարգով ներկայացվելու են ՀՀ ներքին գործերի նախարարություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-10 18:11:12