Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում «63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի» վերաբերյալ
17.11.2026
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1620-Լ որոշմամբ հաստատվել է «63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը»։
Ծրագրի նպատակն է խթանել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվությունը՝ ստեղծելով ձեռնարկատիրական գործունեություն սկսելու, վերականգնելու, ընդլայնելու կամ շարունակելու հնարավորություններ և նպաստելով նրանց մասնագիտական փորձի, գիտելիքների ու կարողությունների իրացմանը։
Ծրագրի մանրամասներին, ինչպես նաև հայտի լրացման ուղեցույցին և կրթական ծրագրին մասնակցության հայտի ձևաթղթին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝
https://economy.gov.am/63-72-tarekan-qaghaqaciner-cragir


