Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

Ի գիտություն 18.07.2012

Այսօր` ժամը 16:00-ին, Բարձրունու գյուղապետարանում համայնքի ղեկավար Գագիկ Գևորգյանը հանդես կգա 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ: Իսկ վաղը` հուլիսի 19-ին, 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքային, Գլաձոր և Գնդեվազ գյուղական համայնքների ղեկավարները: Միջոցառումների սկիզբը` Եղեգնաձորում և Գնդեվազում`12.00,  Գլաձորում` 17.00:  

Ջերմուկում մեկնարկած   ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի» մրցաշարի խորհրդանշական քայլը կատարել է Վայոց ձորի մարզպետը

Ջերմուկում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի» մրցաշարի խորհրդանշական քայլը կատարել է Վայոց ձորի մարզպետը 18.07.2012

Ջերմուկում, հուլիսի 17-ին, ժամը` 15.00-ին, մեկնարկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ «Գրան պրի» մրցաշարը: Մեկնարկի առաջին քայլը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ, կանանց Գրան պրիի մասնակից, միջազգային գրոստմայստեր, աշխարհի գործող չեմպիոնուհի, չինացի Հոու Յիֆանի փոխարեն կատարեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Հրավիրում են ուսանողները 18.07.2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողների և Եղեգնաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 19-ին, ժամը` 18:00-ին, քաղաքային ամֆիթատրոնում տեղի կունենա համերգ, նվիրված համալսարանում գործող ուսանողական կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի լուսաբանմանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը:

Ջերմուկում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել կանանց <Գրան պրի> շախմատի միջազգային մրցաշարի բացմանը

Ջերմուկում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել կանանց <Գրան պրի> շախմատի միջազգային մրցաշարի բացմանը 17.07.2012

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը կանանց շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարի բացումից առաջ այցելել է քաղաքում կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ և առողջարանի նոր մասնաշենքի տարածք, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Քաղաքացիների ընդունելություն` ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Քաղաքացիների ընդունելություն` ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 14.07.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Էդգար Ղազարյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն:Մարզպետին իրենց մտահոգող խնդիրներով դիմել էին 63 քաղաքացիներ:

Նախագահը Ծաղկաձորում դիտել է <Լավագույն մարզական ընտանիք-2012> մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները 14.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42