Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների հունվար ամսվա ընդունելությունը 29.01.2013
Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Մելս Հարությունյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 84 քաղաքացի, ընդունելության էին եկել 71-ը, որոնցից` 69-ը` դրամական օգնության խնդրանքով, 2-ը` հողի և շենք-շինությունների հարցերով: Նշենք, որ քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով: Ուստի այն դիմումները, որոնք վերաբերում էին դրամական օգնություն և բուժօգնություն ստանալուն` բավարարվեցին: Հողի և շենք-շինությունների հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, նրանց դիմումները կքննարկվեն մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներում, ինչի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորոբաժանման ղեկավարներին:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 21.01.2013
Սահմանված կարգի համաձայն` 2013 թվականի հունվարի 25-ին , ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Մելս Հարությունյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ղեկավարությամբ ՏԿ նախարարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավմանը, համայնքապետարաններում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնակցում էին մարզպետների տեղակալներ, մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներ, կայքերի սպասարկման պատասխանատուներ, մարզպետարանների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետեր, ինչպես նաեւ ՀԿՏՀ մշակման ու ներդրման հարցերով զբաղվող "Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն" ՀԿ-ի ղեկավարը:
Փոխվարչապետի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց 16.01.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաեւ հանրապետության խոշոր քաղաքների` Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետերը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2013թ. պալատի գործունեության սկզբունքները: Նա մասնավորապես նշեց, որ այս տարի առաջին անգամ պետբյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության նկատմամբ օպերատիվ վերահսկողություն է իրականացվելու: Ուշադրության կենտրոնում են լինելու պետական գնումների, շինարարության ոլորտները, ինչպես նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Նա միաժամանակ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքներին եւ մարզպետարաններին, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ եւ խորհրդատվություն:

Խորհրդակցություն մարզպետի մոտ 16.01.2013
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված >) և Մարզային մշակութային մրցույթ փառատոնի > կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: Խորհրդակցությանը մասնակցում էին մշակույթի ոլորտը համակարգող փոխմարզպետը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և մշակույթի բաժնի պետը, մարզի քաղաքային և գյուղական մի շարք համայնքների, ինչպես նաև մշակութային կազմակերպությունների և խմբերի ղեկավարներ:

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 16.01.2013
Ս/թ հունվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները: Քննարկվեցին 2012 թվականի աշնանային զորակոչի արդյունքները և 2013 թվականի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: