Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկել է դպրոցականների` ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը 29.09.2012
Վայոց ձորի հավաքականի կազմում են Արենիի միջնակարգ դպրոցի 4-րդ, Մարտիրոսի դպրոցի 5-րդ և Գնդեվազի դպրոցի 6-րդ դասարանների աշակերտները: Նշենք, որ Վայոց ձորի հավաքականի անդամների մարզահագուստների հարցը հոգացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը:
Լիպարիտ Ասատրյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետի օգնական 28.09.2012
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 26.09.2012թ. N62 կարգադրությամբ Լիպարիտ Ասատրյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր ՀՀ Վայոց ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնելու համար:

ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց ինտերնետային լսարան 28.09.2012
Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր ՎիվաՍելլ ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ով մասնաճյուղի ինտերնետային սենյակի կահավորման համար մասնաճյուղին նվեր էր բերել 12 համակարգիչ: Ինտերնետային լսարանն ապահովված է նաև անվճար ինտերնետային կապով: Ռալֆ Յիրիկյանին ընդունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը:

Ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր 27.09.2012
Ս.թ. սեպտեմբերի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի մասնակցությամբ, Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տասը համայնքների, Օքսֆամ-ի, հասարակական կազմակերպության և բարեգործական հասարակական կազմակերպության միջև` ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր` շարունակական կրթության ռեսուրս կենտրոնի բացման վերաբերյալ:
Վերանշանակումներ կայացած մրցույթների արդյունքում 26.09.2012
Հիմք ընդունելով 2012 թվականի սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 81 որոշմամբ ՓԲԸ-ի տնօրեն է վերանշանակվել Անահիտ Անուշավանի Կարապետյանը, թիվ 82 որոշմամբ ՓԲԸ-ի տնօրեն է վերանշանակվել Ռոբերտ Գերասիմի Ասլանյանը:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակեցել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի 2011 թվականի պետական բյուջեի մարզերի մասով կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներին: Մարզպետը ներկայացրել է մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը և 2011 թվականին Վայոց ձորի մարզին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: