Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա մարզխորհրդի 6-րդ նիստը 22.10.2012
2012թ. հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 14.00-ին, մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի հերթական` 6-րդ նիստը, հետևյալ օրակարգով՝

Պարգևներ գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին 22.10.2012
Ս/թ-ի հոկտեմբերի 19-21-ը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կայացավ հայ ֆերմերների համաժողովի աշխատանքները, որին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզի պատվիրակությունը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի գլխավորությամբ: Համաժողովում գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար, ոսկե մեդալով պարգևատրվեց մարզի Ելփին գյուղի ֆերմեր Արտաշես Նազարյանը, իսկ Արենի գյուղի ֆերմեր Հայկ Ոսկանյանը և Գնդեվազ գյուղի ֆերմեր Հայրապետ Մկրտչյանը պարգևատրվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրերով :
Պարգևատրվել է Վայքի զինվորական կոմիսարը 22.10.2012
Ս/թ-ի հոկտեմբերի 19-ին կայացել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար, հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը: Նիստի աշխատանքներին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզի պատվիրակությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ: Քննարկվել են 201 2թվականի գարնանային զորակոչի արդյունքները և աշնանային զորակոչի հետ կապված կազմակերպչական խնդիրները: Ամփոփման խոսքում դրական է գնահատվել Եղեգնաձորի զինվորական կոմիսարի գործունեությունը, իսկ Վայքի զինվորական կոմիսար, մայոր Կամո Հակոբջանյանը 2012 թվականի գարնանային զորակոչը արդյունավետ կազմակերպելու գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով:

Սիրելի վայոցձորցիներ Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ Ընդունեք իմ շնորհավորական անկեղծ բարեմաղթանքները գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Մեր երկրում 2011 թ. առաջին անգամ պետականորեն նշվեց գյուղատնտեսության աշխատողի օրը, որպես համակարգի հանդեպ պետական հոգածության իրական դրսևորում: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից գյուղատնտեսությունը հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտ և, արվում է հնարավոր ամեն բան գյուղատնտեսության զարգացման համար, որպեսզի մոտ ապագայում հնարավոր լինի հողից ստացված բերք ու բարիքով ամբողջապես ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունը:

ՀՀ փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Վայոց ձորի մարզպետարանում 19.10.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հերթական աշխատանքային այցը Վայոց ձոր էր: Արմեն Գեւորգյանին ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Փոխվարչապետը մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետ Է. Ղազարյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: Մինչ օրակարգային հարցերը` փոխվարչապետն անդրադարձավ մարզում խաղողի մթերումների ընթացքին, առանձնապես հետաքրքրվելով Աղավնաձոր համայնքում արտադրված բերքի իրացման խնդիրներին:

Այցելություն ԱԻՆ մարզային կառույցներ 18.10.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելե է մարզային փրկարարական վարչություն, որտեղ նրան ընդունել է վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Հակոբյանը: Մարզպետը ծանոթացել է կառույցի աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել ընթացիկ տարում կառույցի կողմից իրականացված ծառայությունների մասին, խոսել աշխատատանքների կազմակերպչական արդյունավետության ապահովման շուրջ: Այնուհետև մարզպետ Էդգար Ղազարյանն այցելե է Եղեգնաձորի հրշեջ փրկարարակն ջոկատ և ջոկատի հրամանատար փ/ծ մայոր Համլետ Նազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել տեխնիկական զինվածությանը և զրուցել աշխատանքային խնդիրների շուրջ: Մարզպետը եղել է նաև մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում, որտեղ տեսչության պետ Արամ Եղոյանը ներկայացրել է կառույցի գործունեության մանրամասներ: