Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում

23.08.2013

 Ս/թ օգոստոսի 20-22-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել  էր Չեխիայի հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը, նահանգապետ Յոզեֆ Նովոտնի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նահանգապետարանի աշխատակցուհի Լիդիա Ստրասկան և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին:

Ջերմուկի քաղաքապետարանում Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի մասնակցությամբ  Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին ստորոգրեցին երկու քաղաքների միջև համագործակցության պայմանագիր: Իսկ Ջերմուկի ,,Օլիմպիա,, առաողջարանում կայացավ կլոր սեղան քաղաքի առողջարանների և հանքային ջրի գործարանների ղեկավարների մասնակցությամբ: Կլոր սեղանից հետո հյուրերը եղան հանքային ջրերի արտադրության զբաղվող գործարաններում:

Այնուհետև Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպմանը քննարկվեց մարզային և նահանգային մակարդակներում հետագա համագործակցության հարցեր:Հանդիպման ավարտին  Վայոց ձորի մարզպետն ու Կարլովի վարի նահանգապետը նվերներ փոխանակեցին:

Օրվա վերջում  մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Նորավանք և եղան Արենի գյուղի ,,Արենի,, գինու գործարանում և համտեսի սրահում ծանոթացան գործարանի արտադրած գինու տեսականուն:

Օգոստոսի 22-ին հյուրերը եղան Ծիծեռնակաբերդում,  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի  ինստիտուտ-թանգարանում, Գաֆեջյան արվեստի կենտրոնում և Մատենադարանում:

Չեխական պատվիրակությանը նույն օրը հյուրընկալեց ՀՀ ԱԺ  նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:

Մեկնելուց առաջ պատվիրակության հետ հանդիպում ունեցավ  ՀՀ փոխվարչապետ,  տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00