Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Խաղողօրհնեքի>> կարգ՝ Նորավանքում

20.08.2013

 

  Ս/թ օգոստոսի 18-ին Վայոց ձորի մարզի Նորավանքի եկեղեցում ՀՀ Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին կամ ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքին նվիրված միջոցառում: Եկեղեցու Նորավանք համալիրում տեղի ունեցավ պատարագ, Իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ձեռամբ կատարվեց <<Խաղողօրհնեքի>> կարգ և օրհնված խաղողը բաժանվեց միջոցառման մասնակիցներին: Այնուհետև տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն:

 Միջոցառմանը մասնակցում էին  հյուրեր, մարզպետարանի պատոնատարներ, մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ և համալիր ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:        

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00