Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ս/թ նոյեմբերի 1-ին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հրավերով մասնակցել է Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան տոնին նվիրված ընդունելությանը:

Ասմունքի հանրապետական փառատոնի կիսաեզրափակիչ փուլը` Վայոց ձորում 30.10.2012
Եղեգնաձորի մարզային մշակույթի տանը կայացավ արդեն ավանդական դարձած ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Այն այս տարի նվիրված է հայ մեծանուն և տաղանդաշատ գրողներ Սայաթ-Նովայի և Եղիշե Չարենցի հոբելյանական տերելիցներին: Փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ներկաներին գրողների մասին կենսագրական տվյալներ ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը: Փառատոնի ներդպրոցական փուլին մասնակցել են մարզի կրթական հաստատությունների շուրջ 1500 աշակերտներ:

Հորդոր` Վայոց ձորի մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ այցելողներին 30.10.2012
Վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվել է տեսանյութ, իսկ տպագիր լրատվամիջոցներով` լուրեր և հարցազրույցներ, որոնք վերաբերում էին Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու շրջակայքի աղտոտվածությանը և այն պարբերաբար մաքրելու խնդիրներին: Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության անդամներին` հայ ժողովրդի արժանավոր զավակ, մեծ փիլիսոփա և հայրենասեր Գարեգին Նժդեհի աճյունի մասունքներն ամփոփող, մեր հավատքի Սուրբ Տաճար Սպիտակավոր եկեղեցու հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:

Տեղի ունեցավՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 6-րդ նիստը 29.10.2012
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի 6-րդ նիստը,որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Նիստի աշխատանքներին մասնակցում էին համայնքների և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Բելգիայի <Պամինա> և Շվեյցարիայի <Տետրաֆլուտ> կանանց ֆլեյտահարների քառյակները` Վայոց ձորում 29.10.2012
Հոկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ մարզային մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ Բելգիայի և Շվեյցարիայի կանանց ֆլեյտահարների քառյակների համերգը: Համերգային ծրագրում քառյակներն առանձին-առանձին ներկայացրին արտասահմանյան դասականների ստեղծագործություններ, իսկ ծրագիրն ավարտեցինՊ. Աֆրիկյանի և Է. Հովհաննիսյանի Էրեբունի-Երևան ստեղծագործությունների կատարումներով:
Վայոց ձորի ձկնորսական թիմը` <Ձկնորսություն-2012> մրցույթի երկրորդ մրցանակակիր 29.10.2012
Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջական միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը կազմակերպել էր <Ձկնորսություն 2012> բնապահպանական մրցույթ-միջոցառում: Մրցույթին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզի ձկնորսական թիմը: Հինգ հոգիանոց թիմը ղեկավարել է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ, բնապահպանության հարցերի պատասխանատու Մարատ Ներսիսյանը: Վայոցձորյան թիմն իր ցուցաբերած տվյալներով գրավել է երկրորդ մրցանակային տեղը...