Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահը ներկա է գտնվել ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին

26.08.2013

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին:

,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթն անցկացվել է երեք փուլերով չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և Արցախի 144 ընտանիք:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,,  մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից ստացել են նաև մարզահագուստներ և հուշանվերներ:

,,Շնորհավորում եմ մարզական ընտանիք մրցույթի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, ցանկանում, որ բոլորդ միշտ լինեք այդքան հաջողակ, ուժեղ և առույգ: Շնորհավորում եմ, իհարկե, բոլոր մասնակիցներին: Այստեղ տիրող տրամադրությունն ինձ հուշում է, որ Ծաղկաձորում հիմա օլիմպիական մթնոլորտ է: Ինչպես գիտեք, օլիմպիական կարգախոսն ասում է, որ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը,,,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝  ուրախությամբ փաստելով այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում կան հազարավոր ընտանիքներ, որոնց անդամները կարևորում են առողջ ապրելակերպը, սիրում են մրցակցել, և որտեղ աճում է առողջ սերունդ: Հանրապետության Նախագահի խոսքով, մարդը չի կարող առանց ամուր և համերաշխ ընտանիքի լիարժեքորեն դրսևորվել, հետևաբար հասարակությունը, որի հիմքն առողջ և ամուր ընտանիքը չէ, ըստ Նախագահի, չի կարող լավ ապագա ունենալ:

Գոհունակությամբ ընդգծելով այն փաստը, որ տարեցտարի մեծանում է մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը՝ 54 ընտանիքից հասնելով 2041-ի, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ թիվն էլ է պետք մեծացնել. ,,Մենք պետք է ունենանք տասնյակ հազարավոր ընտանիքներ, բայց պետք է այդ շրջանակը ևս ընդլայնենք և հնարավորություն տանք, որպեսզի այս մրցույթին մասնակցեն նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները: Սա չափազանց կարևոր է, որովհետև այդ մարդիկ էլ են մեր հասարակության լիարժեք անդամները, և նրանց էլ է պետք հնարավորություն տալ իրենց կարողությունները ցուցաբերելու, իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր միջոցառմանը,,:

Հոբելյանական տասներորդ անգամ անցկացվող ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի կազմակերպիչների կողմից Նախագահ Սերժ Սարգսյանին հանձնվել է գավաթ՝ ի նշան երախտագիտության:

                                                                    Աղբյուրը՝  president.am 26.08.2013թ.

 Հավելենք, որ ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին ներկա է եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Նշենք, որ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի առաջին փուլին Վայոց ձորի մարզից մասնակցել է շուրջ հարյուր ընտանիք, մարզային փուլին՝ 36, իսկ հանրապետական փուլին՝ 12 ընտանիք:

ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլերը  Վայոց ձորի  մարզում կազմակերպել և անցկացրել է, ինչպես նաև հանրապետարան փուլին մասնակցած մարզային պատվիրակությունը 10 տարի շարունակ ղեկավարել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հուվհաննիսյանը, որի համար արժանացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00