Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 16.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի կառավարության և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրվեց առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր: ՌԴ Արխանգելսկի մարզի Կառավարության անունից հանդես է եկել Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օրլովը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի անունից` Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Համաձայնագիրը կնքվել է Երևան քաղաքում 2012թվականի հոկտեմբերի 13-ին, հավասար...

Խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում 16.10.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն , որին մասնակցում էին Վայոց ձորի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողոովի անդամները հանձնաժողոովի նախագահ Ցիալա Խուդինյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվորդյանը, Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության ու սոցիական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը:

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 12.10.2012

ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը քաղաքացիների հերթական ընդունելություն կատարեց Վայքի քաղաքապետարանում` հոկտեմբերի 11-ին, Վայոց ձորի մարզպետարանում` հոկտեմբերի 12-ին: Վայքում ցուցակագրվել էին 16 քաղաքացիներ, որոնցից 16-ը դրամական օգնության խնդրանքով, 3-ը աշխատանքի տեղավորման: Եղեգնաձորում ընդունելության էին եկել 41 քաղաքացիներ, որոնցից 36-ը դրամական օգնության խնդրանքով, 4-ը բնակարանի ձեռք բերման և վերանորոգման հարցերով, իսկ Գետափ համայնքի նորակառույց թաղամասի բնակիչների անունից բարձրացվեց թաղամասը խմելու ջրով ապահովելու հարցը:

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում 10.10.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո էրնեստո Ալվարես Ռիվերային: Մարզպետարանի մուտքի մոտ Տեր և Տիկին Ղազարյանները դիմավորեցին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանին և իր տիկնոջը:

Խորհրդակցություն նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին

Խորհրդակցություն նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին 10.10.2012

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզի առողջապահության ոլորտի խնդիրներին: Խորհրդակցությանը մանակցում էին ոլորտը համակարգող փոխմարզպետը, համապատասխան վարչության պետը և մարզում գործող առողջապահական կազմակերպությունների ղեկավարները:

Գինու և բերքի տոն Արենիում

Գինու և բերքի տոն Արենիում 09.10.2012

Հոկտեմբերի 6-ին տոնական տրամադրություն էր տիրում Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, որտեղ նշվում էր գինու ավանդական փառատոնը և մարզային բերքի տոնը, որին ներկա էր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը Վայոց ձորի մարզպետի ուղեկցությամբ մոտեցավ համայնքային տաղավարներին, համտեսեց տաղավարների ուտեստներից, զրուցեց համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ականջալուր եղավ նրանց հաջողություններին ու հոգսերին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-07 17:57:34