Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնադրման 140-ամյակի տոնակատարությանը

14.12.2013

 Ս/թ դեկտեմբերի 13-ին  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը  մասնակցել են Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնադրման 140-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, որը տեղի է ունեցել դպրոցի դահլիճում:

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը: Իսկ ողջույնի խոսքով հանդես են եկել  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը  և կենսաթոշակառու ուսուցչուհի Ժաննա Աղախանյանը:

Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում  ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար  դպրոցի շուրջ 16 նախկին  մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվել են  հուշանվերներով:   

Այնուհետ տոնականորեն զարդարված  դպրոցական դահլիճում աշակերտների ուժերով կայացել է համերգային ուրախ երեկո:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03