Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բելգիայի <Պամինա> և Շվեյցարիայի <Տետրաֆլուտ> կանանց ֆլեյտահարների քառյակները` Վայոց ձորում

Բելգիայի <Պամինա> և Շվեյցարիայի <Տետրաֆլուտ> կանանց ֆլեյտահարների քառյակները` Վայոց ձորում 29.10.2012

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ մարզային մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ Բելգիայի և Շվեյցարիայի կանանց ֆլեյտահարների քառյակների համերգը: Համերգային ծրագրում քառյակներն առանձին-առանձին ներկայացրին արտասահմանյան դասականների ստեղծագործություններ, իսկ ծրագիրն ավարտեցինՊ. Աֆրիկյանի և Է. Հովհաննիսյանի Էրեբունի-Երևան ստեղծագործությունների կատարումներով:

Վայոց ձորի ձկնորսական թիմը` <Ձկնորսություն-2012> մրցույթի երկրորդ մրցանակակիր 29.10.2012

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջական միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը կազմակերպել էր <Ձկնորսություն 2012> բնապահպանական մրցույթ-միջոցառում: Մրցույթին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզի ձկնորսական թիմը: Հինգ հոգիանոց թիմը ղեկավարել է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ, բնապահպանության հարցերի պատասխանատու Մարատ Ներսիսյանը: Վայոցձորյան թիմն իր ցուցաբերած տվյալներով գրավել է երկրորդ մրցանակային տեղը...

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը` Վայոց ձորում

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը` Վայոց ձորում 25.10.2012

Վայոց ձորում է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը ( տնօրեն` Համլետ Հարությունյան, ռեժիսորներ` Արա Բաղդասարյան և Սերժ Սայունց) և ներկայացումներով: Հյուրախաղերը պետական ծրագրով է: Ծրագրի հիմնական առաքելությունը մարզի քաղաքային և գյուղական համայնքների դպրոցական երեխաների մշակութային սպասարկումն է մանկական բեմականացումներով: Ներկայացումներ են եղել Մալիշկա, Եղեգնաձոր, Զառիթափ և խնձորուտ համայնքներում: Նախատեսված է բեմականացումներ 12 համայնքներում:

Քննարկում` Վայոց ձորի մարզպետարանում

Քննարկում` Վայոց ձորի մարզպետարանում 25.10.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությունը նվիրված էր ս/թ հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կայացած գինու ավանդական փառատոնի և մարզային բերքի տոնի արդյունքների և 2013 թվականին նշված միջոցառումներն իրականացնելու կազմակերպչական հարցերի և ծրագրերի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նախագահ Էմին Երիցյանը, > Փառատոն>> Հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի խաղող արտադրող համայնքների ղեկավարներ, ՀԿ և տուրիստական կազմակերպությունների ղեկավարներ:

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում 23.10.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում Ռհոն Ալպեր ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի ներկայացուցիչներին և Ֆրանսիայի Բուրգետ-Դու -Լաք քաղաքի քաղաքապետ Էդվարդ Սիմոնյանին: Մարզպետի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հանդիպման ընթացքում խոսվել է մարզի գինեգործության և խաղողագործության բնագավառի ավանդական մշակույթի մասին, քննարկվել են Վայոց ձորում գինեգործության և խաղողագործության զարգացման ծրագրեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված բնագավառում իրականացնել ծրագրեր, ֆրանսիացի գործընկերների փորձի ներդրմամբ:

Քննարկում` Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում 23.10.2012

Այսօր Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ կայացավ 2013-2017 թվականների պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության գործողությունների ծրագրի նախագիծը, որը ներկայացնում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը: Մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է տալիս ու կարևորում է երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը, ոչ միայն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46