Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր Տարվա շունչը՝ Վայոց ձորի մարզպետարանում

10.12.2013

 Տեղացած առաջին ձյունը ճերմակ սավանի տակ առավ աշնանային գունագեղությունից արդեն խամրած բնությունը,  չորս բոլորը սփռելով մաքրության զգացողություն և թարմություն:

 Առաջին ձյան հետ նոր տարվա շունչը մտավ նաև Վայոց ձորի մարզպետարան՝  զարդարված տոնածառի տեսքով, որը Նոր տարվա հետ նորանալու, նոր ծրագրեր իրականացնելու, ապագային նորովի նայելու խորհուրդ ունի:

Նշենք, որ արդեն երկրորդ տարին է ինչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ, մարզպետարանի  առաջին հարկի ճեմասրահում տեղադրվում է տոնածառ, որն իր լույսերով գունավորում է գալիք տարվա հետ նորոգվող նոր նպատակների,  իղձերի և հույսերի ճանապարհը:

Իսկ մենք սիրով սպասում ենք ու ողջունում 2014 թվականի բարի ոտնամուտը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03