Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն <<ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ>>ընկերություն

13.12.2013

 2013 թվականի դեկտեմբերի 12-ին «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերության համասեփականատեր Վահագն Մկրտչյանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող ընկերության գործարան: Պատվիրակության կազմում էին ՀՀ վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արենի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիասյանը, Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը, հողօգտագործողներ և համայնքների ավագանու անդամներ Ռինդ, Արենի և Աղավնաձոր համայնքներից: Հյուրերին գործարանում դիմավորեցին ընկերության համասեփականատեր Վահագն Մկրտչյանը, արտադրության տնօրեն Մատեու Բեսսոննետը և տնօրենի օգնական Վարդուհի Մարգարյանը: Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին գործարանի տարածքում ծանոթացան արտադրական ժամանակակից պայմաններին, խաղողի մշակման և գինու արտադրության ողջ ընթացակարգերին: Հյուրերը եղան նաև ընկերության շշալցման արտադրամասում և լաբորատորիայում, որտեղ ստեղծված են արտադրության և որակի վերահսկման լավագույն պայմանները: Գինու համտեսի նորաբաց սրահում «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերության տարբեր գինետեսակների համտեսի հետ մեկտեղ ակտիվ և տևական քննարկում ծավալվեց ընկերության և Վայոց ձորի հողօգտագործողների միջև համագործակցության հեռանկարների, խաղողագործության և գինեգործության զարգացման գործում պետության և մասնավոր հատված միջև փոխհարաբերությունների, ինչպես նաև 2014 թվականի ծրագրերի մասին: 2013 թվականի ընթացքում «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերության կողմից միայն Վայոց ձորի մարզի մթերվել է շուրջ 1760 տոննա «ԱՐԵՆԻ» տեսակի խաղող: Ընկերությունը մտադիր է ակտիվ և փոխշահավետ համագործակցություն ծավալել Վայոց ձորի խաղողագործների հետ նաև 2014 թվականի ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03