Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ <<Դպրոցական առողջ սնունդ այսօր, վաղը՝ առողջ սերունդ>> թեմայով սեմինար

09.12.2013

 Ս/թ դեկտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է <<Դպրոցական առողջ սնունդ այսօր, վաղը՝ առողջ սերունդ>> թեմայով սեմինարին, որը  տեղի է ունեցել Վայք քաղաքի <<Վայք>> հյուրանոցային համալիրում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետը Էդգար Ղազարյանը: Ելույթներ են ունեցել ՀՀ ԿԳՆ, ՀՀ ՏԿՆ ներկայացուցիչները, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի համակարգող Լիանա Խառատյանը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Ս. Մասլովը և նույն ինստիտուտի Երևանյան գրասենյակի ղեկավար Մ. Գասպարյանը:

Կայացել է սեմինարի մասնակիցների կողմից ընդունվելիք հայտարարության տեքստի քննարկում, <<Դպրոցական կաթ>> փորձնական ծրագրով նախատեսվող սննդամթերքների համտեսում և ՀՀ մարզերում դպրոցական սննդի կազմակերպման վերաբերյալ ֆոտոցուցահանդեսի դիտում:

Մարզպետն ամփոփիչ խոսքում համապատասխան հանձնարարականներ է տվել դպրոցների ղեկավարներին:

 Սեմինարը կազմակերպել էր  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀ ԿԳ նախարարությունը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտը, ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03