Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է <Տարվա լավագույն համայնք> մրցանակաբաշխությունը

Կայացել է <Տարվա լավագույն համայնք> մրցանակաբաշխությունը 12.11.2012

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 16-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին անցկացվել է "Տարվա լավագույն համայնք-2012" մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ՀՀ Վայոց ձոր մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են մարզային պատվիրակության անդամները` մարզպետարանի աշխատակազմի ՏԻ ևՀԳՄ վարչության պետ Արամ Գրիգորյանը և քաղաքային ու գյուղական շուրջ 10 համայնքների ղեկավարներ:

Կայացավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը 09.11.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը քաղաքացիների հերթական ընդունելություն կատարեց Վայքի քաղաքապետարանում` նոյեմբերի 8-ին, Վայոց ձորի մարզպետարանում` նոյեմբերի 9-ին: Վայքում ընդունելության էին եկել 35 քաղաքացիներ, որոնցից 21-ը` դրամական օգնության խնդրանքով, 3-ը` աշխատանքի տեղավորման, 11-ը` վառելիքի ձեռք բերման հարցերով: Եղեգնաձորում` 64 քաղաքացիներ, որոնցից 35-ը` դրամական օգնության խնդրանքով, 4-ը` շենք-շինության և հողի , 22-ը` վառելիքի ձեռք բերման, 3-ը` աշխատանքի տեղավորման հարցերով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հետևել է ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հետևել է ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքին 08.11.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որպես Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների ասոցացիայի անդամ, նոյեմբերի 7-ին մասնակցել է ԱՄՆ դեսպան Հեֆերնի ու դեսպանատան աշխատակիցների հետ ԱՄՆ ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված նախաճաշին, որին մասնակցել են ուսանողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, դասախոսներ, պետական պաշտոնյաներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Շարունակվում են <Գրից մինչև գիրք> խորագրով միջոցառումները մարզի դպրոցներում

Շարունակվում են <Գրից մինչև գիրք> խորագրով միջոցառումները մարզի դպրոցներում 08.11.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեկու քահանա տեր Վազգեն Հովհաննիսյանի մասնակցությամբ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ գրական-երաժշտական միջոցառումը: Միջոցառումը նիրված էր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 և գրատպության 500 ամյա հոբելյաններին:

Նույնականացման քարտեր հատկացնելու վերաբերյալ ուսուցման սեմինարներ` Վայոց ձորի մարզում

Նույնականացման քարտեր հատկացնելու վերաբերյալ ուսուցման սեմինարներ` Վայոց ձորի մարզում 07.11.2012

Համաձայն ՀՀ կառավարության 2012թ.-ի սեպտեմբերի 13-ի թիվ 1202-Ա որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետի հանձնարարականի պահանջների` Վայոց ձորի մարզում նույնպես նախապատրաստական աշխատանքներ են տարվում մարզի տարածքում նույնականացման քարտեր /էլեկտրոնային ստորագրություններ/ հատկացնելու գործընթացի արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով նույն որոշման 2-րդ հավելվածով ձևավորվել է աշխատանքային խումբ: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության գլխավոր մասնագետներ Անահիտ Սարգսյանը և Ռուզաննա Հախվերդյանը, ովքեր վերապատրաստվել են ուսումնական կենտրոնում, մշակել են ուսուցման սեմինարների մարզային ժամանակացույց:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը դասախոսությամբ հանդես է եկել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում

ՀՀ Վայոց ձորի մարզպետը դասախոսությամբ հանդես է եկել Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում 06.11.2012

Նոյեմբերի 2-4-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2012-2013 ուս.տարվա առաջին սեմինարը, որի թեման էր Եվրոպական ինտեգրացիան: Զեկույցներով հանդես են եկել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Զդիսլավ Ռաչինսկին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Զեկույցների ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցել հարցադրումներ ներկայացնել բանախոսներին և ծավալվել է արդյունավետ քննարկում: Սեմինարին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 15:01:42