Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոցձորցի շնորհաշատ երիտասարդ Արթուր Կարապետյանի մենահամերգը` Եղեգնաձորում

Վայոցձորցի շնորհաշատ երիտասարդ Արթուր Կարապետյանի մենահամերգը` Եղեգնաձորում 15.11.2012

Նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ներկայությամբ Եղեգնաձորի մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի շնորհաշատ երիտասարդ Արթուր Կարապետյանի երկրորդ մենահամերգը: Արթուրի մենահամերգները նախաձեռնել ու իրականացրել է Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը: Երիտասարդ երգչին շնորհավորեցին և բարեմաղթանքներ հղեցին մարզպետ Էդգար Ղազարյանը և Եղեգնաձորի երաժշտական կրթօջախի տնօրեն, Արթուրի երգի առաջին ուսուցիչ Ֆիլիպ Բալոյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին 14.11.2012

Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով դեսպանին` մարզպետը հույս հայտնեց, որ դեսպանի հետ հանդիպումն այսուհետ խթան կհանդիսանա ՀՀ Վայոց ձորի մարզի և և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի Կուսակալության միջև առկա ջերմ բարեկամական կապերի էլ ավելի զարգացմանն ու գործնական կապերի հաստատմանը: Համոզմունք հայտնվեց, որ արդեն հաստատված փոխգործակցությունը կշարունակվի նպատակ ունենալով`ավելի ամրապնդել և ընդլայնել փոխգործակցության ոլոտներն ու ուղղությունները:

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվել է հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվել է հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը 14.11.2012

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալ Ղոլամ Հուսեյն Ամմարիի ներկայությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը և ԻԻՀ Խոյի կուսակալը ներկա եղան <Մասնագիտությունների օր Եղեգնաձորում> միջոցառման բացման արարողությանը

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը և ԻԻՀ Խոյի կուսակալը ներկա եղան <Մասնագիտությունների օր Եղեգնաձորում> միջոցառման բացման արարողությանը 14.11.2012

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալ Օլան Օսեյն Ամարին այցելեցին Եղեգնաձորի համալսարան և ներկա գտնվեցին միջոցառման բացման արարողությանը:

Խորհրդակցություն` նվիրված որսագողության դեմ պայքարի աշխատանքներին

Խորհրդակցություն` նվիրված որսագողության դեմ պայքարի աշխատանքներին 13.11.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ որսագողության դեմ պայքարի աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Արթուր Եղիազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը, Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Մուրադ Հարությունյանը, Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի ղեկավար Նարեկ Բեգլարյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ 12.11.2012

Սիրելի հայրենակիցներ, 2012 թվականի նոյեմբերի 10-ին լրացավ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլոր համայնքների ղեկավարներին, համայնքների ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին և մեր ողջ ժողովրդին: Համայնքը ոչ միայն վարչատարածքային միավոր է, այլև, նախևառաջ, բնակչության հանրույթ, որոնք տեղական իշխանությունների միջոցով իրավասու են լուծել իրենց կյանքին և կենսագործունեությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրների արդյունավետ լուծումով մեծապես պայմանավորված է հասարակակական հարաբերությունների զարգացումը, ինչով էլ պայմանավորված է տեղական ինքնակառավարման համակարգի մեծ դերը հանրային կառավարման համակարգում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 15:01:42