Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՋԵրմուկի քաղաքային գրադարանի 2013թ. գործունեության արդյունքները

20.01.2014

  Ամփոփվել են Ջերմուկի քաղաքային գրադարանի 2013 թվականի արդյունքները: 2011 թվականի վերջին նորացված գրադարանի ծառայություններից տարեց-տարի ավելի շատ ընթերցողներ են օգտվում: Եթե 2011 թվականին գրադարանի ընթերցողների թիվը կազմել է 443, ապա 2012 թվականին այն ավելացել է և կազմել 550, իսկ 2013 թվականին՝ 588 ընթերցող:
Գրադարանային հավաքածուն 2012 թվականին համալրվել է 1125, իսկ 2013 թվականին՝ 523 օրինակ գրականությամբ: Կարևորելով գրադարանի հավաքածուի մշտապես համալրման անհրաժեշտությունը՝ նախատեսված է համայնքի 2014 թ. բյուջեի միջոցներով ձեռք բերել 0.5 մլն. դրամի գրականություն: Գրադարանն ապահովված է համակարգչային տեխնիկայով, ունի համացանցի հետ կապ, աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին, ինչի արդյունքում աճել են ընթերցողների հաճախումների և գրքատացքի ցուցանիշները: Աշխատանքներ են տարվում մաշված, ոչ պիտանի կամ արդիականությունը կորցրած, ինչպես նաև բազմօրինակ գրականության զտումների, գրականության գրանցման ու դասակարգումների ճշգրտման, մատենագիտական աշխատանքների ուղղությամբ: Գրադարանի կայքում արդեն տեղադրված են գրադարանի ողջ հավաքածուի ցուցակները, որով հնարավորություն է ստեղծվում մատչելի ձևով տեղեկանալ որոնվող գրքի առկայության ու քանակի մասին: Առաջիկա տարիների ընթացքում գրադարանի կայքում կտեղադրվեն թեմատիկ գրացուցակները: Եղեռնի հարյուրամյակին ընդառաջ կազմակերպվել է թեմատիկ գրականության ցուցադրություն՝ <<Հատուցման ժամին սպասելիս…>> խորագրով: Գրադարանը բաժանորդագրությամբ ստանում է <<Հայաստանի Հանրապետություն>>, <<Իրավունք>>, <<Առավոտ>>, <<Ազգ>>, <<Հանրային ծառայություն>>, <<Հոգևոր հայրենիք>>, <<Գրական թերթ>>, <<Արտակարգ>> թերթերը:
2012 թվականին ընդունվել է <<Գրադարանների ու գրադարանային գործի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը, որին համապատասխան Ջերմուկի համայնքի ավագանին 2014 թ. հունվարի 16-ի N 10-Ն որոշմամբ լրացումներ ու փոփոխություններ է կատարվել գրադարանի կանոնադրության մեջ:
2012-2013 թթ. գրադարանի բոլոր կադրերը վերապատրաստվել են ՀՀ Ազգային գրադարանի օջանդակությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00