Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Արենի գինու փառատոնի արդյունքները և նախանշվեցին 2014 թվականի ծրագրերը

21.01.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականին կազմակերպված Արենի գինու փառատոնի արդյունքները և նախանշվեցին 2014 թվականին կայանալիք փառատոնի ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Արենիի գյուղապետ Սերգեյ Սուքիասյանը, Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը, Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը, «Արենի գինու փառատոն հիմնադրամ»-ի տնօրեն Նունե Մանուկյանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց 2013 թվականի կատարված աշխատանքները, մատնանշվեցի բացթողումներն ու թերությունները, գնահատվեցին այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են փառատոնի կազմակերպման մի քանի տարիների ընթացքում: Ներկայացվեցին առաջարկություններ 2014 թվականի կայանալիք փառատոնն ավելի հետաքրքիր դարձնելու վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից առաջարկություն եղավ 2014 թվականի փառատոնը կազմակերպել 5 հաջորդական օրերի ընթացքում, նախորդ տարվա 3 օրերի փոխարեն` ծրագիրը հագեցնելով մարզական,, մշակութային, ժամանցային և գեղարվեստական տարաբնույթ միջոցառումներով և համայնքային ժողովրդական տոնակատարություններով: Խորհրդակցության ավարտին որոշվեց ամփոփել ներկայացված բոլոր առաջարկությունները և դրանք վերջնական քննարկումից հետո կազմել 2014 թվականի միջոցառումների ծրագիրը և այն տրամադրել զբոսաշրջային կազմակերպություններին և ողջ հանրությանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00