Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրաձգության մրցույթ՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին

21.01.2014

 Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ


ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցականների հրաձգության մրցույթ, նվիրված ՀՀ Ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին:

1. Նպատակը և խնդիրները

ա/ Դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորում
բ/ Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ Ազգային բանակում ծառայելու համար
ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում:
գ/ Դպրոցականների ռազմական պատրաստականության մոնիտորինգի անցկացում:
դ/ Դպրոցականների և երիտասարդության շրջանում իրականացվող հայրենասիրական
դաստիարակության և ցանգվածային մարզական աշխատանքների բարելավում:
ե/ Երիտասարդների հրաձգության և ճիշտ նշանառության հմտությունների զարգացում:

2. Կազմակերպումը և անցկացումը

ա/ Հրաձգության մրցույթը համակարգելու է ՀՀ Վայոց ձորի մարզպետը
բ/ Նախապատրաստման և անցկացման աշխատանքները կիրականացնի մարզպետարանի
աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, վարչության պետ
Ա. Ղազարյանի գլխավորությամբ:
գ/ Մրցույթի աշխատանքներին կաջակցեն համայնքի ղեկավարները, զինվորական կոմի-
սարները, դպրոցի տնօրենները և զինղեկները:
d/ Հրաձգության մրցույթը կանցկացվի 3 փուլով, ներդպրոցական, տարածաշրջանային և
մարզային /եզրափակիչ/:
• 1-ին փուլ – ներդպրոցական – փետրվարի 10-15-ը
• 2-րդ փուլ – տարածաշրջանային – փետրվարի 25-27-ը
• 3-րդ փուլ – մարզային -- մարտի 5-ին

3. Մասնակիցների հայտերը

Տարածաշրջանային փուլին կարող են մասնակցել յուրաքանչյուր դպրոցից 4 աշակերտ
/3 տղա 1 աղջիկ/, 9-12-րդ դասարանցիները:
Մարզային փուլին կարող են մասնակցել տարածաշրջաններում 1-5-րդ տեղ գրաված
տղաները և 1-3-րդ տեղ գրաված աղջիկները: Յուրաքանչյուր տարածաշրջանից 8 մասնակից
/5 տղա, 3 աղջիկ/: Մարզը բաժանվելու է երեք տարածաշրջանի /Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր/:

4. Անցկացման պայմանները

1-ին փուլ – պատասխանատուներ /դպրոցի տնօրեն և զինղեկ/
2-րդ փուլ – պատասխանատուներ /տարածաշրջանների զինվորական կոմիսարներ,
կրթության վարչության ներկայացուցիչ, ավագ դպրոցի
տնօրեն, ավագ դպրոցի զինղեկ/:
3-րդ փուլ – մարզային փուլ /տարածաշրջանների զինվորական կոմիսարներ, կրթության
թյան, մշակույթի և սպորտի վարչություն/:
բ/ անցկացման ձևը – մրցույթն անցկացվում է անհատական մրցակարգով, պառկած դրությունից, 10մ հեռավորության վրա, յուրաքանչյուր մասնակից կկրակի իր դպրոցին հատկացված զենքով, կտրվի 5 կրակելու իրավունք և կգրանցվի 3 լավագույն արդյունքները:
Մասնակիցների հավասար միավորներ հավաքելու դեպքում կտրվի լրացուցիչ 3 անգամ
կրակելու իրավունք և կհաշվարկվի լավագույն երկու կրակոցները:

5. Պարգևատրում

1-3-րդ տեղեր գրավածները կպարգևատրվեն Վազգեն Սարգսյանի դիմանկարով, պատվոգրով և պաշտպանության նախարարի <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> ուղերձով և հուշանվերներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00